Հռոմի պապի այցի ժամանակացույցը՝ Էջմիածին, Գյումրի, Երեւան, Խոր Վիրապ

24.06.2016 12:56
2671

Մայր Աթոռ Սբ Էջմիածնում հունիսի 24-ին՝ ժամը 15:35-ին տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը: Մուտքն ազատ է, տեղեկացնում է Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Այցի շրջանակում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազանը կմեկնի Մայր Աթոռ Սբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան արարողությունը:

Հունիսի 24-ի երեկոյան Պապը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: Պապն այնուհետեւ կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ եւ Անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում:

Գյումրիում Հռոմի պապը նաեւ կայցելի Սբ Աստվածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Էջմիածնում Հռոմի պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սբ Պատարագի արարողությանը եւ էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց առաքելական Սբ Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների եւ բարերարների հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

panarmenian.net

***

2015 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց Հռոմի պապին այցելել Հայաստան, որը Վատիկանի առաջնորդը սիրով ընդունեց: Սկզբում ամսաթվեր չէին նշվում: Հետո հաստատվեց, որ Հռոմի պապը Հայաստան կժամանի 2016 թվականին: Այցը նախատեսվում էր ապրիլին, բայց 2016 թվականի փետրվարին հայտարարվեց, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին՝ Վրաստան եւ Ադրբեջան այցերին զուգահեռ: Մարտին Վատիկանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ այցը տեղի կունենա հունիսի երկրորդ կեսին, չնայած պլանավորման սկզբնական փուլում է: 2016 թվականի ապրիլի 9-ի մամլո հաղորդագրությունում հայտնվում էր, որ Հռոմի պապը Հայաստան կժամանի հունիսի 24-ից 26-ը:

«Խնդրում եմ աղոթել ինձ համար, քանի որ ես մի քանի օրից ուխտագնացության եմ մեկնում Արեւելք` Հայաստան, մի երկիր, որի ժողովուրդն առաջիններից էր, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»:

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34