Հունաստանի վարչապետը չի հավատում Թուրքիայի հետ պատերազմի հավանականությանը

12.09.2022 15:19
913

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի կարող պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությունը կարող է երբեւէ վերաճել զինված հակամարտության։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի հարցին, թե կարող է արդյոք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Թուրքիայի հռետորաբանության սրացումը դառնալ զինված հակամարտության նախաբան, Միցոտակիսը բացասական պատասխան է տվել. «Ես չեմ հավատում, որ դա երբեւէ տեղի կունենա։ Եվ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա, Թուրքիան ջախջախիչ պատասխան կստանա։ Եվ ես կարծում եմ, որ նրանք հիանալի գիտեն այդ մասին։ Թուրքիան գիտի հունական (զինված) ուժերի կոմպետենցիայի մասին»,- ասել է նա։

Միցոտակիսն ավելացրել է, որ չնայած Էրդողանի «անընդունելի» մեկնաբանություններին՝ ինքը բաց է երկխոսության եւ նրա հետ հանդիպելու համար։

Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Լարվածության հերթական փուլը տեղի ունեցավ 2020թ., երբ Անկարան սկսեց հետախուզել Կիպրոսի ափերի գազի հանքավայրերը։ Այդ ժամանակվանից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես սպառնալիքներ է հնչեցնում Հունաստանի հասցեին։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34