Հուսով ենք, որ ՌԴ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել. Փաշինյան

07.09.2022 12:56
896

2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսել էր այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին հրավիրելու համար, որը, ըստ Փաշինյանի, արդյունավետ հարթակ է հարցերի լայն շրջանակի շուրջ մտքերի և գաղափարների փոխանակման համար:

«Պետք է ասել, որ ընթացիկ տարում ամենահայտնի արտահայտությունը երևի հետևյալն է, որ մենք ապրում ենք բարդ ժամանակներում, բայց եթե խորը նայենք, հարց է առաջանում՝ ե՞րբ ե՞ն ժամանակները եղել հեշտ: Եթե ազնիվ լինենք, ապա մարդկության պատմությունը բարդ ժամանակաշրջանների շղթա է, այդ իսկ պատճառով մարդկությունը հորինել է այլ բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակներ բերում են նոր վտանգներ և ստեղծում են նոր հնարավորություններ: Հիմա երկրների և կառավարությունների  գլխավոր խնդիրն է, ինչպե՞ս կառավարել վտանգները և ինչպե՞ս նկատել ու օգտագործել հնարավորությունները: Այդ համատեքստում, իհարկե, բարդ են ժամանակները մեր տարածաշրջանի համար ևս, որովհետև առաջանում են կամ սրանում են այն մարտահրավերները, որոնք առկա են արդեն երկար ժամանակ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը շատ է կենտրոնացված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կան հստակ մտահոգություններ, որ դա կարող է բերել ապակայունացման Հարավային Կովկասում:

«Գիտեք, որ 2020 թվականին մենք պատերազմ ենք վերապրել, և իրավիճակը նման էր նրանով, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսել էր պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Սակայն  հուսով ենք, որ Ռուսաստանի, այդ թվում՝ մեր այլ գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել և պահել վերահսկողության տակ, որը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»,- եզրափակեց Փաշինյանը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34