Իրանական կողմը փակ խողովակներով շատ մեծ ճնշում է գործադրում Բաքվի բռնապետի վրա. Վարդան Ոսկանյան

20.09.2022 14:38
1003

Իրանական կողմից հստակ ազդակներ կան՝ հայտարարություններ, որոնք շատ դեպքերում բնորոշ չեն իրանական դիվանագիտական լեզվին, որ որեւէ պարագայում Հայաստանի ինքնիշխան տարածքը չի կարող բռնազավթվել որեւէ կողմից. այդ ուղերձները միանշանակորեն ուղղվում են դեպի Բաքու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, գործընթացի երկրորդ կողմը պետք է ապահովվի Հայաստանից։ Մասնավորապես, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու Հայաստանից պաշտոնական մակարդակով ազդակ չգնաց դեպի Իրան, այն դեպքում, երբ Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան եւ այդ պետության հոգեւոր առաջնորդը՝ այաթոլլա Ալի Խամենեին, Էրդողանի հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց, որ հայ-իրանական սահմանը հազարամյակների հաղորդակցության ուղի է եւ որեւէ պարագայում չի կարող փակվել կամ փոփոխության ենթարկվել:

«Նույնը վերաբերում է նաեւ այն ազդակներին, որոնք մենք ստանում ենք Իրանից: Ակնհայտ է, որ իրանական կողմը միայն հայտարարություններով չի բավարարվում եւ չի էլ բավարարվելու: Մենք ականատեսն ենք իրանական զորաշարժերի Ադրբեջանի, Նախիջեւանի եւ Հայաստանի հետ սահմանների հատվածում: Նաեւ ես կարծում եմ, որ իրանական գործոնի զանազան փակ խողովակներով Բաքվի բռնապետի վրա ճնշումն էր պատճառը, որ Ադրբեջանի երկօրյա վերջին ագրեսիան Բաքվի բռնապետը ստիպված եղավ դադարեցնել:

Այսինքն՝ Իրանը չափազանց կարեւոր դերակատարում ունի եւ հայ-իրանական շահերը գրեթե լիովին համընկնում են, ուստի մեծագույն ու աններելի շռայլություն կլինի չօգտվել այս հնարավորություններից՝ Իրանի հետ ստեղծելու ռազմաքաղաքական ու անվտանգային ձեւաչափեր ու հարթակներ, որտեղ տեղի կունենան հայ-իրանական, նաեւ եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան համագործակցություն՝ մեր պետության անվտանգության ապահովման տեսլականով»,-ասաց նա:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ մեր տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիան հիմնականում զսպում է Իրանը, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Բնականաբար, իրանցիները պատրաստ են ցանկացած, այդ թվում նաեւ ռազմական գործողության, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրանական զորակազմը Հայաստանին օգնելու համար, եթե փորձի հատել հայ-իրանական սահմանը, ապա այդ սահմանին կանգնած են ռուս խաղաղապահները: Հետեւաբար, հայկական, ռուսական եւ իրանական կողմերի լիարժեք փոխգործակցության պայմաններում պետք է լինի, օրինակ, իրանական զորակազմի աջակցությունը ՀՀ տարածքից:

Իրանը պատրաստ է ցանկացած քայլի: Շատ դեպքերում իրանական գործողությունները անտեսանելի տիրույթում են, սակայն ես կարող եմ վստահեցնել, որ Իրանը եղել է եթե ոչ միակ գործոնը Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու, ապա այդ գործոններից մեկը, շատ կարեւոր գործոնը: Իրանական կողմը փակ խողովակներով շատ մեծ ճնշում է գործադրում Բաքվի բռնապետի վրա»:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով Հայաստանը կարող է անհրաժեշտ պահին ակնկալել Իրանի ռազմական օգնությունը, իրանագետն ասաց. «Հայաստանի բոլոր մակարդակներում մենք պետք է հասկանանք, որ մեր այսօրվա թիվ մեկ խնդիրը մեր պետության ու ազգի անվտանգությունն է, իսկ այդ ուղղությամբ Իրանը կարող է դառնալ չափազանց կարեւոր դաշնակից ու գործընկեր, ուստի սա ուղղություններից մեկն է, որտեղ լրջագույն աշխատանք պետք է տարվի: Առկա հնարավորությունները դեռ իրացված չեն:

Մենք մեզ համար գոնե պետք է արձանագրենք, որ որեւէ խաղաղության դարաշրջան չի լինելու: Թշնամին այնքան լկտի է, եւ այնքան մեծ ախորժակ ունի, որ նրա ծրագրերն արդեն վերաբերում են Սյունիքի ու Վայոց Ձորի մասնատմանը եւ հետագա յուրացմանը: Դա իրականացնելու դեպքում կդառնա հարթակ, որպեսզի կլանվի մնացյալ Հայաստանը: Հետեւաբար, հիմա սթափվելու եւ լրջագույն գործողություններ ձեռնարկելու պահն է:

Որեւէ կասկած չկա, որ Ադրբեջանը հակաիրանական տարածք է, եւ այդ տարածքն օգտագործվում է Իրանի դեմ զանազան գործողություններ ծրագրելու համար՝ թե Իսրայելի, թե Թուրքիայի, թե այլ կողմերից: Սա Իրանում շատ լավ հասկանում են: Ադրբեջանական հասարակությունն ու վերնախավը հակաիրանական են իրենց բնույթով: Այս արհեստածին պետությունը իր ստեղծման օրվանից եղել է հակաիրանական կազմավորում, քաղցկեղածին գոյացություն, որի գոյության հիմնական պատճառը հակաիրանականությունը, հակահայկականությունը եւ հակառուսականությունն են: Ըստ էության, սա օսմանյան պրոյեկտ է Հարավային Կովկասում՝ ուղղված Հայաստանի, Իրանի եւ ՌԴ-ի դեմ: Թուրքական կողմն է այն հիմնական մոդերատորը, որը Բաքվի բռնապետին խամաճիկի պես աշխատեցնում է այս երեք ուղղություններով: Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը սեփական ախորժակներն ունի եւ փորձում է դրանից քաղել հնարավորին մեծ օգուտներ: Դրա դեմը պետք է առնել, թշնամու ատամները գոնե մեկ անգամ պետք է ջարդել, որպեսզի այդ լկտիությանը վերջ տրվի, նրանք հասկանան, որ Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ոնց ուզի՝ խուզի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ավարայրի ճակատամարտը պատկերող կտավը մատնացույց անելով՝  ասել էր. «Այս նկարում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է», Վարդան Ոսկանյանն ասաց. «Մենք գործ ունենք խորհրդանիշների մակարդակով ՀՀ տարածքից Իրանին ուղերձ հղելու հետ: Հայաստանի տարածքը որեւէ պարագայում չպետք է դառնա տարածաշրջանային եւ գերտերությունների բախման վայր: Մեր իմաստությունն այն կլինի, որ Հայաստանը դարձնենք հարթակ այդ գերտերությունների շահերի համընկնման կետերը գտնելու եւ այդ տիրույթում մեր ազգային շահն առաջ մղելու առումով»:

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00