Հույս ունեմ, որ նոր ներդրումներ են գալու Հայաստան ու հատկապես սփյուռքից. Փաշինյան

16.05.2018 10:59
1266

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:

Վարչապետը նշեց, որ մեծապես կարեւորում է տարածքային համաչափ զարգացման խնդիրը, եւ դրա իրագործման համար նոր իրավիճակում նոր հնարավորություններ է տեսնում: «Հույս ունեմ, որ նոր ներդրումներ են գալու Հայաստան ու հատկապես սփյուռքից: Դա կնպաստի նաև տարածքային զարգացմանը: Հույս ունեմ, որ քաղաքական նոր իրավիճակում փիլիսոփայությունը կփոխվի, մարդիկ ավելի շատ կմտածեն մարզերում աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ երկրում չմշակվող հողերի հսկայական ծավալ կա, դրանց մեծ մասը անջրդի են: Պետք է կարողանալ ոռոգման ջուրը դարձնել այնքան հասանելի, որքան էլեկտրականությունը: «Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության վրա պետք է աշխատենք: Խոշորացման հետ կապված. մենք պետք է կարողանանք ապրեցնել գյուղերը, ոչ միայն կանգնեցնել գյուղերի դանդաղ հանգչելու գործընթացը, այլ պետք է այդ անիվը հետ պտտել: Խնդիր ձեւակերպենք մեր գյուղերի համար, գյուղը պետք է ապացուցի, որ խոշորացման կարիք չունի, գյուղում տնտեսական ռեալ կյանք կա: Սրանք ռեալ խնդիրներ են, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք»,-ասաց վարչապետը:

Նորանշանակ նախարար Պապիկյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել ոլորտային պատասխանատուների հետ: «Պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի ուղղությամբ աշխատելու»,-ասաց նա:

Պապիկյանը շեշտեց, որ պետք է նպաստել ներքին ժողովրդավարության կայացմանը: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ հանրությունը պետք է մասնակից լինի կառավարման գործընթացներին, իսկ բարեփոխումները պետք է աջակցություն ստանան հանրության կողմից, որպեսզի արդյունավետ լինեն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40