Փաշինյան-Միշուստին հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

17.07.2020 23:00
1419

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերն այսօր առանձնազրույց են ունեցել Մինսկում, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը նշել է` իր կարծիքով` հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև, որոնք կրում են դաշնակցային, ռազմավարական բնույթ, զարգանում են ըստ ծրագրվածի, ապա անդրադարձել սահմանում տիրող իրավիճակին:

«Մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին:

Այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և դեռ պետք է հասկանալ` ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է, և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Իր հերթին ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն ասել է. «Ցավալիորեն համավարակը փոփոխություններ է մտցրել մեր համագործակցության վրա, այդ թվում` Հայաստանի հետ: Երկկողմ առևտրաշրջանառությունը մի փոքր նվազել է օբյեկտիվ պատճառներով` կորոնավիրուսի հետևանքով, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք դուրս գալ կայուն աճի վրա արդեն տարեվերջին և դրա համար կան բոլոր նախադրյալները:

Ինչ վերաբերում է մեր մշակութային, հումանիտար, պատմական կապերին, ապա մենք շարունակում ենք իրականացնել նախատեսված բոլոր միջոցառումները:

Այն չորս ազատությունները, որոնց մասին այսօր խոսում էիք Դուք, հանդիսանում են մեր Միության խորհրդանիշը, դրանք կստանան նոր զարգացում մեր պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք բերեցինք այսօր»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34