ՀՅԴ-ն մասնակցելու է Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին. աշնանն արտակարգ ժողով են հրավիրելու

08.07.2019 20:58
1464

ՀՅԴ-ն որոշել է մասնակցել Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի կազմակերպության շրջանային ժողովը:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«ՀՅ Դաշնակցության Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով եւ վերլուծելով Արցախում տիրող կացությունը եւ առաջիկա ՏԻՄ, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանագրելով, որ որոշ քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների կողմից վաղաժամկետ սկսած նախագահական ընտրությունների նախապատրաստման  գործընթացը եւ սահմանադրական իրավակարգավորումներին հակասող փաստացի  քարոզարշավը հասարակության ծայրաստիճան բեւեռացման պատճառ է դարձել, ինչին նպաստել է նաեւ իշխանության կողմից երկրում արմատական բարեփոխումների գործընթացի անհետեւողականությունը.

Հաշվի առնելով, որ.

•  Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ հարաբերություններում առաջացած մտահոգիչ լարվածությունը,

•  Բանակցային գործընթացում առկա մարտահրավերներն ու վտանգները եւ այդ առումով Արցախի սուբյեկտայնության բարձրացման հրամայականը,

•  Արցախի հիմնախնդրի համահայկական նշանակությունը հայ ժողովրդի պահանջատիրության եւ նպատակների իրականացման գործում,

Հաստատում է, որ՝

– Նոր սահմանադրական կարգով իրականացվող առաջին համապետական ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու Արցախի Հանրապետության ներքին կյանքում եւ արտաքին հարաբերություններում,

– Ընտրությունները պետք է մեկ անգամ եւս վերահաստատեն էլ ավելի հզորացված, ավելի ժողովրդավարական եւ սոցիալական պետություն կառուցելու ժողովրդի կամքը,

– Քաղաքական որեւէ գործընթաց չպետք է խաթարի ժողովրդի միասնականությունը:

 ՀՅԴ Արցախի կազմակերպության Շրջանային ժողովը համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձեւավորումն է:

Այդպիսի օրակարգով առաջնորդվող իշխանության պետական ուղեգիծը պետք է հիմնված լինի «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարի վրա, ապահովելով.

– Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության վերականգնումը,

– Հայաստան-Արցախ  ռազմավարական դաշինքի՝ իրավապայմանագրային հիմքի վրա ամրապնդումը,

• Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պահպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,

• Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,

• Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը:

Քննելով առաջիկա համապետական ընտրությունների հարցը՝ ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշեց.

• Մասնակցել ԱՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին,

•  Հանձնարարել նորընտիր Կենտրոնական կոմիտեին՝ բազմակողմանի բանակցություններ սկսել ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ,

• Բանակցությունների արդյունքների հիման վրա աշնանը հրավիրել Արտակարգ ժողով՝ ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով:

armtimes.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08