Հյուրախաղերը Ֆրանսիա տարան

27.05.2024 14:48
846

Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում։ Մարսելի Աբովյան վարժարանի հրավերով քաջարանցի պատանիները՝ Մարսելի «Սահակ-Մաշտոց» մշակույթի կենտրոնում, ներկայացրեցին «Լինում է չի լինում» ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա։ Հյուրախաղերը մեծ արձագանք գտան մարսելահայության շրջանում. համացանցային հարթակում դրվատանքի ջերմ ու հիացմունքի բազմաթիվ գրառումները փաստում են այդ մասին։

Հանդիսատեսի կողմից Քաջարանի արվեստի դպրոցի պատվիրակությունը անչափ ջերմ վերաբերմունքի և բարձր մակարդակի ընդունելության արժանացավ հյուրախաղերի կազմակերպիչների և հանդիսատեսի կողմից։

Հյուրախաղերի շրջանակում քաջարանցի պատանիներն այցելեցին նաև Փարիզ՝ եղան Փարիզի Ատվածամոր տաճարում, Էյֆելյան աշտարակում, զբոսնեցին Ելիսեյան դաշտերում, եղան Մոնմարտր թաղամասում, այցելեցին Պանթեոն, որտեղ հուղարկավորված են Ֆրանսիայի մեծագույն գրողներն ու արվետագետները, Պեր-Լաշեզի գերեզմանատանը եղան Զորավար Անդրանիկի մահարձանի մոտ, այցելեցին Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին, հայկական եկեղեցի և այլն։ Պատանիները եղան հանրահայտ Լուվրի թանգարանում՝ տեսնելով  Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Պիկասոյի, Ռենուարի, Վան Գոգի և շատ աշխարհահռչակ նկարիչների ստեղծագորությունները։

Հյուրախաղերը կայացել են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակցությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և հյուրախաղերին մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ։

ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՔԱՋԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ ԴԱՍԱՏՈՒ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40