Հյուսիս-հարավում եվրասիական փողեր կհայտնվեն

29.05.2014 15:39
1811

Հայաստանը, Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամում ներդնելով 1 մլն դոլար, ցանկանում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության համար ներգրավել 150 մլն դոլարի վարկային միջոցներ։

Ֆինանսների նախարարությունը Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ)՝ որպես Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարչի, փոխանցել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ փուլի ծրագրի բիզնես-պլանը եւ $150 մլն ծավալով ներդրումների ֆինանսավորման հայտը: Համաձայն Եվրասիական բանկի հաղորդագրության, փաստաթղթերը փոխանցվել են ԵԱԶԲ-ի փորձագետների խմբի՝ Երեւան կատարած այցի ընթացքում։

Ակնկալվում է, որ ծրագրի ֆինանսավորման հարցը կքննարկվի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում, եւ եթե այն հաստատվի, ֆինանսավորումը կարող է կատարվել արդեն 2014թ. վերջին կամ 2015թ. սկզբին։

Որ հայկական կողմը նախատեսում է «Հյուսիս-հարավ» ծրագրի համար միջոցներ ներգրավել նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից, հայտնի էր դեռ 2013թ. հունիսին, երբ հիմնադրամի խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի նախնական հայտին։ Ճանապարհատվածի շինարարության նախագիծը գնահատվել էր 100 մլն դոլար. նախագիծն այժմ թանկացել է 50%-ով։

Ներգրավվելիք միջոցներն ուղղվելու են Ասիական զարգացման բանկի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային մայրուղու՝ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության ֆինանսավորմանը։

Տեղեկանք

ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի կապիտալը 8,5 մլրդ դոլար է, որից 7,5 մլրդ-ը Ռուսաստանի, 1 մլրդ-ը՝ Ղազախստանի ներդրումն է: Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ներդրումը 1-ական միլիոն դոլար է, Բելառուսինը՝ 10 մլն դոլար:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի (Մեղրի-Երեւան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) երկարությունը կազմում է 556կմ, ծրագրի իրականացման ժամկետը՝ 2009-ից մինչեւ 2017-ը: Ծրագրի իրականացման համար Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ 2009թ. սեպտեմբերին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որում ծրագիրը գնահատվել է 962 մլն դոլար, ԱԶԲ-ի ֆինասնավորումը՝ 500 մլն: ԱԶԲ-ի երկու տրանշով 2010թ. հատկացվել են 230 մլն դոլարի վարկային միջոցներ: «Տրանշ-1»-ով հատկացված 60 մլն դոլարն ուղղվել է Երեւան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) եւ Երեւան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնողական, իսկ «Տրանշ-2»-ի 170 մլն դոլարը՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցման աշխատանքներին։ Այս տարի Երեւանում ստորագրվել է «Տրանշ 3»-ով 100 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու պայմանագիր։

civilnet.am
27 մայիս, 2014

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22