«Հզորագույն համերգ, կիսադատարկ դահլիճ»․ Փաշինյանը՝ Կոմիտասի 150-ամյակի միջոցառման մասին

30.01.2019 13:17
1149

«Նոր Հայաստանում մարդն արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման»:

Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երեկ ներկա էր Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին, և դահլիճը կիսադատարկ էր:

Վարչապետի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ:

Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:

Որովհետև, չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են և ոչ թե ամենօրյա կիրառման և յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եվ այսպես շարունակ:

Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:

Եվ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը»:

24news.am

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55