Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ

20.09.2022 14:55
1185

Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանութի աշխատակցուհին ահազանգել է ինձ ՝ տեղեկացնելով , որ կասկածելի պահվածքով և վարքով քաղաքացիական հագուստով, ոմն քաղաքացի մուտք է գործել խանութ, կատարել գնումներ և զուգահեռ հարցուփորձ արել աշխատակցուհուն գյուղում տիրող իրավիճակի մասին՝ արդյո՞ք կանաց և երեխաներին տարհանել են և նմանատիպ կասկածելի այլ հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շաքիի ղեկավար Ռուբեն Մանուչարյանը՝ ներկայացնելով մանրամասներ:

«Ես ՝ Ռ. Մանուչարյանս, հանդիսանալով Շաքի բանակավայրի վարչական ղեկավար, հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակը և պատկան մարմինների կողմից տեղեկացված լինելով,որ ՀՀ տարածք են ներխուժել դիվերսիոն խմբեր, հետամուտ եմ եղել անմիջապես տեղեկացնել աշխարհազորյիններին ,որոնք գտնվում են իմ հրամանատարության ներքո,անհապաղ ձեռնարկել պաշտպանական գործողություններ, մի խումբ աշխարհազորայիններ ձեռնամուխ են եղել փակել գյուղի ելքերն ու մուտքերը ՝ Լ. Իսրայելյանի գլխավորությամբ , իսկ մյուս խումբը օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացել է բացահայտել ,տվյալ քաղաքացու հետ գյուղ ներթափանցած խմբի թաքստոցը։

Այնուհետև կատարվել է կասկածելի խմբի վնասազերծումը և զինաթափումը իմ և աշխարհազորային Ռ. Ալավերդյանի կողմից։

Մեզ են միացել նաև սրտացավ գյուղացիներ , ովքեր լսել էին կասկածելի խմբի մասին։

Կասկածելի խումբը վնասազերծվելուց հետո, հանձնվել է պատկան մարմիններին , որի արդյունքում պարզվել է՝ հայ դասալիքներ են։

Շնորհակալություն եմ հայտնում համագյուղացիներին՝ իրենց զգոնության և աչալրջության համար և կոչ անում , ցանկացած կասկածելի դեպքերի պարագայում տեղեկացնել ինձ , զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ 094 44 75 64:

https://www.auroranews.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40