Ի՞նչ կապ է ունեցել Արրթուր Վանեցյանը Քաջարան ներխուժած հրոսակախմբի հետ եւ արդյո՞ք աջակցել է հայտնի մարզպետի սյունիքյան կամայականություններին

03.05.2020 11:37
2082

Դեռեւս մի քանի օր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ «…Հորս պատկանող բեռնափոխադրող ընկերությունը ԶՊՄԿ-ի հետ սկսել է աշխատել 2014-ից»:

2020 թ. մայիսի 1-ին, սակայն նոր բացահայտումներ եղան այդ ուղղությամբ:

1in.am  կայքը հրապարակեց հոդված՝ «Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ. նոր մանրամասներ»:

Հոդվածում մասնավորապես նշված է. «ՁՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել։ Տարիներ առաջ Վանեցյանը եւ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնեսը, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումքը համապատասխան նշանակման վայրեր: Պարզից էլ պարզ է, որ ամեն մարդ չէր կարող այդ ոլորտում գործունեություն ծավալել, եւ դրանում նաև մեծ ներդրում էր ունեցել թե՛ Մհեր Սեդրակյանը եւ թե՛ Արթուր Վանեցյանի մայրը, որը նախկինում միշտ պետական աշխատող է եղել ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Ամենահատկանշական հանգամանքն այն է, որ բեռնափոխադրող ընկերության բոլոր բեռնատարները ձեռք էին բերվում բացառապես Սաշիկ Սարգսյանին պատկանող «Ման» մակնիշի ներկայացուցչությունից, որում մասնաբաժին ունի նաև Արթուր Վանեցյանի հայրը, իսկ ընկերության տնօրենն էր Նարեկ Սարգսյանը՝ հայտնի Գոնսալեսը:

Հեղափոխությունից հետո Վանեցյանը մեծ վարպետությամբ կարողացավ շրջանցել Թոխմախի Մհերին, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո Վովայի Արշակը եւ Վստրեչի Ապերը հենց Վանեցյանի քավորությամբ վերադարձան եւ շարունակեցին վայելել տարիների ընթացքում անհասկանալի ճանապարհով ձեռք բերված հարյուրավոր միլիոն դոլարների հասնող կարողությունները: Իսկ Վանեցյանի մեծ ախպերը (նա մինչ օրս էլ այդպես է դիմում Թոխմախի Մհերին), պարզվեց՝ սուրբ է, որեւէ հանցագործություն չի կատարել:

Նշենք, որ Վանեցյանի ու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Մհեր Սեդրակյանի մտերմությունը սկսվել է դեռևս Վանեցյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ԱԱԾ ղեկավար նշանակվելու ժամանակահատվածից։ Երբ Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, հին Հայաստանի Էրեբունու քրեաօլիգարխիայի հայրը՝ Թոխմախի Մհերը, որն իր ավտորիտետ լինելու հանգամանքը չէր թաքցնում ԱԺ պատգամավոր եղած ժամանակ, հրահանգել էր իրենցով անել նորաթուխ ղեկավարին։ Դա ընդունված երևույթ է եղել այդ իրականության մեջ, որ տարածքի ԱԱԾ պետին պետք է «նայել», որ ավել-պակաս բաներ չհասնեն «վերեւների» ականջին։ Այդպես «նայելով»՝ Մհեր Սեդրակյանը շատ հեշտ իրենով արեց Վանեցյանին: Եվ հետո Վանեցյանն այդ ժամանակ պատահական մեկը չէր։ Բոլորն էլ գիտեին, որտեղ է աշխատում նրա մայրը, եւ ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ: Այդ իսկ պատճառով, Վանեցյանի հետ տեղի քրեաօլիգարխիան էլ ավելի մտերմություն էր ցանկանում հաստատել, որը եւ տեղի է ունենում, եւ այդ մտերմությունը վերաճում է «մեծ ախպերության» ու բերում նաև համատեղ բիզնեսների, համատեղ լոգիստիկ ընկերություն հիմնելուն, ինչի մասին արդեն գրեցինք»։

Հ.Գ.

Սյունիքում որոշակի սպասելիքներ ունեն Արթուր Վանեցյանից եւ նրա ընտանիքից՝

ա) անհապաղ բեռնատարները հանել Սյունիքից՝ տեղը զիջելով սյունիքյան բեռնատարներին, որոնց վարորդների զգալի մասը գործազուրկ է,

բ) հրապարակավ բացատրություն տալ մեր երկրամասի բնակչությանը՝ ի՞նչ կապ է ունեցել ինքը Քաջարան ներխուժած եւ մինչեւ օրս այնտեղ վխտող հրոսակների հետ:

 

 

Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. նախարար

30.07.2026 22:45

Աշոտ Մինասյանը որպես հայրենիքի նվիրյալ կշարունակի մնալ ճաղերի հետևում. Աբրահամյան

30.07.2026 18:49

Ադրբեջանի` Ուկրաինային նվիրած 40 տոննա սարքավորումները ՌԴ-ում գնահատում են, որպես թշնամության հերթական փաստ

30.07.2026 17:55

Քթերից կբերեմ. Ինչից է նեղսրտել Խաչատրյանը

30.07.2026 17:52

Միայն միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները. Վեհափառ

30.07.2026 17:40

Հուլիսի 29-ին Մեղրի համայնքը հյուրընկալեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին

30.07.2026 17:19

Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով

30.07.2026 17:12

Վեհափառի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դատարանում է

30.07.2026 16:41

Սկսվել է երեք նոր ջրամբարների կառուցման գործընթացը․ Խաչատրյան

30.07.2026 16:15

Ռուսական հաջորդ հարվածը լինելու է վերաարտահանումը և կոնյակի արտահանումը․ Հրայր Կամենդատյան

30.07.2026 15:32

178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու. Factor

30.07.2026 15:13

Սյունիքի մարզի շախմատիստների հաջող ելույթները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարերում

30.07.2026 15:02