Ի՞նչ կփոխի ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթը ՀՀ–ՌԴ հարաբերություններում. Փաշինյանի պատասխանը

09.08.2025 10:43
639

ԱՄՆ–Հայաստան–Ադրբեջան եռակողմ փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ է ստանում, որը 30 տարի չի ունեցել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ կփոխի ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթը ՀՀ–ՌԴ հարաբերություններում, քանի որ հնչում են մտավախություններ, որ փաստաթղթի ստորագրման արդյունքում ձևավորվելիք «Թրամփի ուղին» կհարվածի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի լոգիստիկ շահերին, ինչպես նաև Ասիայից դեպի Եվրոպա առևտրային հոսքերի մեջ կնվազեցնի Չինաստանի հետագա դերակատարումը։

«Այս տրամաբանության մեջ այդ երկաթուղային կապը կարող ենք ստանալ և՛ տրիպով, և՛ առանց տրիպի, որովհետև կարող է երկաթուղային կապ լինել Վրաստան–Ադրբեջան։ Կարող է լինել երկաթուղային կապ ինչ–որ մի սցենարով։ Եկեք չմոռանանք, որ այս պահին գոյություն ունեցող երկաթուղային ուղիները գտնվում են Ռուսաստանի կառավարման ներքո, և գուցե հետաքրքրություն առաջանա Ռուսաստանի համար ներդրում իրականացնել Իջևան–Հրազդան, Իջևան –Ղազախ երկաթուղին վերականգնելու մասով»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այստեղ անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը։

«Եվ եկեք տեսնենք, որ մենք երկաթուղային կապ ենք ստանում նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը էլի շատ կարևոր է և մենք չենք ունեցել։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իհարկե նաև լաստանավային սցենարով։ Այդ թվում Չինաստանն է ստանում նոր երկաթուղային ճանապարհ դեպի Արևմուտք, որն այս պահին չունի։ Ուստի շատ էական է, թե հարցին, որ դիտանկյունից նայենք»,–ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այո` կա մեկնաբանություն, որ փաստաթուղթը խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի կամ իրանի Իսլամական Հանրապետության շահերի համար, բայց գուցե նույն այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ–ի հետ, Ռուսաստանի և ԱՄՆ–ի հետ։

«Այսօր եկեք չմոռանանք, որ Իրանի ընկերությունն իրականացնում է Հյուսիս – հարավ ավտոճանապարհի կառուցումը , առաջիկայում մենք կսկսենք երկաթուղու կառուցումը Մեղրիի հատվածում, և դա կարող է գործակցության լավ հնարավորություն բացել։ Երասխ–Ախուրիկ երկաթուղու վերագործարկման հնարավորություն կարող է բացվել»,–ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով` այս նախագիծը կարող է որոշակի անսպասելի, բայց պոզիտիվ գործընկերության տեղ դառնալ, և «Խաղաղության խաչմերուկը» սրանով կարդարանա, որովհետև այն երկրները, որոնք խնդիրներ ունեն, գուցե ստանան հնարավորություն գործակցելու Հայաստանի Հանրապետությունում և Հարավային Կովկասում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40