Ինչ պետք է անել գազի թունավորումներից խուսափելու համար. Խորհուրդներ

19.12.2019 16:00
1353

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին շմոլ գազից թունավորման դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 27-ամյա բնակիչ:

Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով:

Սակայն Գորիսում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ընկերությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել դեպքի շատ կարևոր մանրամասներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի մասնագետների կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներից ելնելով.

— բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից,

 

— խոհանոցի ծխատար ուղու մեջ տեղադրված է եղել անցքերով թիթեղյա խոչընդոտ, որը էականորեն սահմանափակել է ջրատաքացուցչից ծխագազերի դուրսբերումը,

 
— փայտի համար նախատեսված վառարանի ծխատարը դուրս էր հանված խոհանոցի պատուհանի վերնափեղկից, որը փակված էր մետաղյա թիթեղով, ինչը իր հերթին սահմանափակել էր բնակարանի օդափոխությունը:
 

Հարկ ենք համարում նշել նաև, որ իրավապահների ներկայությամբ ձայնաազդանշանային սարքը միացվել է էլեկտրասնուցմանը և գործարկվել է ջրատաքացուցուցիչը, 7 րոպե անց ազդանշանային սարքը գործել էր՝ փակելով բնական գազի մուտքը բանակարանի գազասպառման համակարգ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին զգուշացնում և պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:

1. Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:

2. Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:

 

Կրկին հիշեցնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման պատասխանատվությունը առաջին հերթին կրում է բաժանորդը:

analitik.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24