Ինչին է վերաբերել արտահերթ նիստի փակ հարցը. Երկու տարբերակ

28.06.2018 11:31
1260

Կառավարությունը նախօրեին արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգի երկու հարցերից մեկը եղել է փակ ռեժիմով քննարկման, իսկ զեկուցողը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ինչն է եղել հարցը, բնականաբար, պարզ չէ, սակայն ենթադրելի է, որ խոսքը վերաբերել է փողին: Հարցն այն է, թե ինչ համատեքստում՝ փողի բացակայությա՞ն, թե՞ ֆինանսական որեւէ վերաբաշխման, որի հասցեականությունը պահանջում է գաղտնիություն, քանի որ առնչվում է անվտանգության եւ պաշտպանության հարցերին:

Հայաստանում իրավական գործընթացները, իրավապահների ակտիվ աշխատանքը որոշակիորեն անուշադրության են մատնել պետության համար կարեւորագույն ֆունկցիոնալ նշանակության, մասնավորապես տնտեսության կենսագործունեության հարցերը: Կենտրոնական բանկն, իհարկե, նախօրեին արձանագրեց, որ Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտեսության ակտիվությունը եղել է սպասվածից ավելին: Սակայն հարց է առաջանում, թե ո՞րն էր սպասվածը: Բայց սպասվածից բացի, կա նաեւ հարաճուն մարտահրավերների խնդիրը, քանի որ Ադրբեջանն ակնհայտորեն, այսպես ասած, «տեմպ» է հաղորդել, եւ այստեղ, իհարկե, Հայաստանն իրավունք չունի հետ մնալու, հետեւաբար ունի անընդհատ ավելացնելու անհրաժեշտություն:

Խնդիրն այստեղ այն չէ, որ հետ մնալու դեպքում Ադրբեջանն անպայմանորեն անցնելու է ռազմական գործողությունների: Դա չափազանց բարդ եւ բազմաշերտ հարց է, ու բոլորն են թերեւս հասկանում, որ պատերազմի ու խաղաղության խնդիրը հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ գլոբալ քաղաքական: Հետեւաբար այստեղ լոկ ռազմական հավասարակշռությունը չէ հարց լուծողը: Հետեւաբար Հայաստանը կարող է, այսպես ասած, այդ հավասարակշռության որեւէ տարբերություն չեզոքացնել դիվանագիտական դաշտում Ռուսաստանի եւ Արեւմուտքի, նաեւ Իրանի հետ աշխատանքով, նաեւ Վրաստանի հետ աշխատանքով:

Իհարկե, այստեղ անկասկած անմիջական օպերատիվ մասով առանցքայինը Ռուսաստանն է, Ռուսաստանին դաշնակցային պարտավորություններին «գամած» պահելը: Բայց դա հնարավոր է, երբ Հայաստանն ունենա սեփական ուժերին վստահություն: Իսկ այդ վստահությունը տվյալ պարագայում չի կարող լինել միայն իշխանության ինքնին բարձր լեգիտիմությունը, քանի որ այստեղ հարցը լինելով գլոբալ քաղաքականության կոնտեքստում՝ Հայաստանից պահանջում է մոտեցումներ, դիրքորոշում, մարտավարական եւ ռազմավարական պլանավորումներ: Այսինքն՝ դիվանագիտական դաշտում հավասարակշռությունն ապահովելը եւ ըստ այդմ՝ անվտանգությունն ու կայունությունը երաշխավորելը կախված է հենց այն հանգամանքից, թե իր պլանավորումներում Հայաստանը տոկոսային ինչ հարաբերակցությամբ է հիմնվում սեփական կարողությունների եւ պաշտպանունակության վրա, ու ինչ տոկոս է մնում արտաքին աջակցությանը:

Այստեղ է ահա, որ Հայաստանի համար հույժ կարեւոր է ապահովել պաշտպանունակության սեփական կարողությունների հնարավորինս բարձր գործակից, ինչում այս պահին թերեւս կա մի խնդիր: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կոռուպցիոն որեւէ պայմանավորվածություն եւ պարտավորություն չի գործում, դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է նաեւ զինուժին, որի այսպես ասած՝ մատակարարումների որոշակի մասը եւս դրված է եղել այդ մեխանիզմների վրա: Եվ ուրեմն, եթե կոռուպցիոն սխեմաներ այլեւս չկան, ուրեմն բանակը պետք է ամբողջությամբ անցնի պետական սխեմաների ներքո: Իսկ սա արդեն նշանակում է վերանայումներ, ֆինանսական հոսքերի վերաբաշխումներ եւ այլն, որոնց շնորհիվ կամ միջոցով է զինուժի մատակարարումների եւ սպառազինության խնդիրն ամբողջությամբ տեղափոխվում պետական դաշտ:

Խնդիրն այն է, որ միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա ինքնավստահ լինել արտաքին ուժային որեւէ կենտրոնի, առավել եւս Մոսկվայի հետ հարաբերություններում՝ լինելով արդեն ոչ թե խնդրողի կարգավիճակում, որն առանց այդ օգնության չի կարող լուծել իր խնդիրները, այլ այսպես ասած՝ տեղեկացնողի, որ կան խնդիրներ, եւ որ Հայաստանն ի վիճակի է դրանք լուծել իր համար, բայց դրանք նաեւ խնդիրներ են այլոց, այդ թվում եւ առավել եւս դաշնակիցների, եւ նրանք պետք է մտածեն, որ անհրաժեշտության դեպքում օգնելու են իրենց, ոչ թե Հայաստանին, հետեւաբար այդ օգնության դիմաց Հայաստանին պահանջներ ներկայացնելը անհեռանկար է: Այդ դեպքում է, որ ուժային արտաքին կենտրոնները եւ հատկապես Մոսկվան չեն տա այն հավանությունը, որին այդքան ձգտում է Ադրբեջանը:

1in.am

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11