Ինչո՞ւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը փորձաքննության նպատակով չի ուղարկվել նաև Վենետիկի հանձնաժողով. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ

29.06.2019 11:58
1465

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այն ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀԿ-ի հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. 

«Սույն թվականի հունիսի 10-ին արդարադատության պաշտոնաթող նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Այդ փաստը հաստատեց նաև նոր նախարարը։ 

Այս կապակցությամբ «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե

- եթե նախագիծը պատրաստ է, ապա ինչու այն չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am),

- որ միջազգային կազմակերպությունները և/կամ որ միջազգային փորձագետներն են իրականացնելու համապատասխան փորձաքննությունը։

Հարցմանը ի պատասխան՝ նախարարությունը տեղեկացրել է, որ.

- Նախագծի մշակումը դեռևս ավարտին չի հասցվել և չի ներկայացվել շահագրգիռ մարմիններին: Միջազգային գործընկերների դիրքորոշումները ստանալուց և դրանք ամփոփելուց հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով կուղարկվի շահագրգիռ մարմիններին և կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

- Նախագիծն ուղարկվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Եվրոպայի խորհուրդ և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ:

Այսինքն, ստացվում է, որ նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության՝ առանց նույնիսկ ներպետական մակարդակով այն շահագրգիռ մարմինների հետ քննարկելու։ Սա նվազագույնն առաջացնում է հետևյալ հարցերը.

- Արդյո՞ք միջազգային փորձաքննության արդյունքները լինելու են վերջնական, և ոչ մի ներպետական մարմին կամ կառույց չի կարողանալու ներկայացնել այդ փորձաքննության արդյունքներից տարբերվող դիտարկումներ։

- Ինչպե՞ս են ներպետական իրողությունները (որոնք արտահայտվում են շահագրգիռ մարմինների, ՀԿ-ների և մասնագիտական հանրույթի դիտարկումներում) հասանելի դառնալու միջազգային փորձագետներին, որպեսզի վերջիններս կարողանան առավել բազմակողմանիորեն անցկացնել փորձաքննությունը։

- Արդյո՞ք շահագրգիռ մարմինների կարծիքները ստանալուց հետո նախագիծն ուղարկվելու է կրկնակի միջազգային փորձաքննության։

- Ինչո՞ւ նախագիծը փորձաքննության նպատակով չի ուղարկվել նաև Վենետիկի հանձնաժողովին՝ չնայած այն փաստին, որ Վենետիկի հանձնաժողովը միակ միջազգային կառույցն է, որն իրականացրել է ՀՀ Սահմանադրության փորձաքննություն, իսկ քննարկվող նախագիծն առերևույթ հակասություններ ունի երեք սահմանադրական սկզբունքների հետ։

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն անընդունելի է համարում նման կարևոր նախագծի՝ նման ձևաչափով քննարկումները։ Անթույլատրելի է այն, որ նախագիծը հասանելի չէ ոչ միայն հանրության լայն շրջանակներին, այլև նույնիսկ շահագրգիռ պետական մարմիններին։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքներն ընդունվում են լայնածավալ հասարակական քննարկումների, թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում։ Սրանք են այն նվազագույն երաշխիքները, որոնք ապահովում են նախագծի նկատմամբ հանրային համաձայնությունը և վստահությունը, մինչդեռ մինչ այս պահը ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն ապահովել նշված երաշխիքները։
Այդ պատճառով, նախագծի ընդունման համար վճռորոշ ենք համարում քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների և մասնագիտական շրջանակների ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկմանը։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք ապահովել նախագծի քննարկման թափանցիկությունը և կոչ ենք անում մյուս հասարակական կազմակերպություններին՝ միանալ սույն հայտարարությանը։

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն հայտարարությունն ուղարկվելու է Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների մեր այլ գործընկերներին»։

tert.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34