Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ Զաքարյան

02.10.2026 11:44
97

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների կրճատումը՝ Պարսից Ծոցից մինչև Կովկաս փոխում է ուժերի հավասարակշռությունը։ Ամերիկյան գերիշխանությանն աստիճանաբար փոխարինելու է գալիս Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը: Իսկ Իսրայելը դառնում է կարևոր դերակատար։

Եթե այս միտումը պահպանվի, առաջիկա տասնամյակի ընթացքում Իրանը կկարողանա ընդլայնել իր ազդեցությունը Իրաքի տարածքով դեպի Կովկաս, Թուրքիան կփորձի ընդլայնվել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը բնականաբար ձգտելու է պահպանել իր անվտանգության հարավային գոտին։

Թուրքիայի և Ադրբեջանի համար Սյունիքի 45 կիլոմետրանոց հատվածը «Միջին միջանցքի» բացակայող օղակն է։ Դրա նկատմամբ անուղղակի վերահսկողությունը նրանց ուղիղ ճանապարհ կբացի Ստամբուլից դեպի թյուրքական Կենտրոնական Ասիա։

Իրանի համար, Հայաստանի հետ սահմանը կորցնելը ռազմավարական սպառնալիք է։ Հայաստանի տարածքով անցնող երթուղու կորուստը կսահմանափակի Իրանի ուղիղ հասանելիությունը դեպի Սև ծով և Եվրոպա՝ մեծացնելով մրցակիցների կողմից վերահսկվող երթուղիներից նրա կախվածությունը։ Իրանը ձգտում է դառնալ հյուսիսից դեպի Հնդկաստան տանող երթուղու առանցքային օղակը։ Իսկ «Միջին միջանցքը» շրջանցում է Իրանը՝ նվազեցնելով նրա տարանցիկ նշանակությունն ու ազդեցությունը։

Բացի այդ, իր հյուսիսային սահմանի երկայնքով «պանթյուրքական միջանցքի» ստեղծումը Թեհրանի համար երկարաժամկետ վտանգ է՝ կապված Իրանի ադրբեջանցիների շրջանում ազգայնական տրամադրությունների հնարավոր ակտիվացման հետ։

Հետևաբար Թեհրանը Սյունիքը դիտարկում է որպես ռազմավարական սահմանագիծ՝ պահանջելով պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և թույլ չտալ ամերիկյան ռազմական ներկայության հաստատումը։ Նրա համար անընդունելի է, որ TRIPP նախագիծը ժամանակի ընթացքում վերածվի իր սահմանին մշտական արևմտյան ներկայության։ Իրանը թույլ չի տա, որ TRIPP-ը վերածվի նման միջանցքի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևակերպումներ կլինեն ամրագրված փաստաթղթերում։

Մոսկվան շահագրգռված է պահպանել Գյումրիի 102-րդ ռազմաբազան, Հայաստանի հետ ռազմական համագործակցության մեխանիզմներն ու ՀՕՊ համակարգը։ Ռուսաստանը նաև շարունակում է ունենալ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ԵԱՏՄ-ի, ռուսական շուկայի և էներգետիկ ոլորտների միջոցով։ Մոսկվան կարող է օգտագործել Հարավային Կովկասի երկրներում ունեցած իր ազդեցությունը: եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, բնականաբար Թուրքիան Հարավային Կովկասում գործողությունների ավելի մեծ ազատություն կստանա: Բացի այդ՝ արևմտյան ենթակառուցվածքները կմոտենան Ռուսաստանի հարավային անվտանգության գոտուն և Իրանի հյուսիսային սահմանին։ Հետևաբար, Մոսկվան ինչ-որ չափով հանդուրժում է Երևանի արտաքին քաղաքական որոշ ինքնուրույնությունը, սակայն փորձելու է թույլ չտալ, որպեսզի Հայաստանը վերածվի թուրքական կամ արևմտյան լիարժեք ռազմավարական հենակետի։

Այստեղ էլ են համընկնում Ռուսաստանի և Իրանի շահերը, թեև պարտադիր չէ, որ նրանք բոլոր հարցերում ներդաշնակ լինեն։ Այսօրվա համար արդեն իսկ բավարար է, որ նրանք երկուսով ունենան Հարավային Կովկասում երրորդ ուժի գերիշխանությունը թույլ չտալու ընդհանուր շահ։

Եթե ներկայիս միտումները պահպանվեն, առաջիկա առնվազն 20 տարիներին տարածաշրջանի համար պայքարը կընթանա ոչ այնքան սահմանների փոփոխության, որքան ցանցային ազդեցության համար (երկաթուղիներ, խողովակաշարեր, էներգետիկա, թվային ենթակառուցվածքներ, ռազմական օբյեկտներ և առևտրային երթուղիներ)։
Իրաքը կարող է աստիճանաբար հայտնվել Իրանի լրիվ ազդեցության գոտում։ Թուրքիան կձգտի կապել Անատոլիան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Ռուսաստանը կփորձի պահպանել իր հարավային անվտանգության գոտին։ Իսրայելը կմնա որպես կարևոր դերակատար, սակայն նրա ազդեցությունը կախված կլինի արևմտյան քաղաքականության պահպանման և ռազմական գերազանցության հնարավորությունից։

Արցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքակսն մեծ խաղի թիրախ: Այսօր այն հանգուցային կետ է, որտեղ իրանական «Հյուսիս–Հարավ» առանցքը, թուրքական «Միջին միջանցքը» և Ռուսաստանի հարավային անվտանգության գոտին կա՛մ կգտնեն փխրուն հավասարակշռություն, կա՛մ կբախվեն միմյանց։
Այս բազմաբևեռ խաղի հետագա արդյունքներից է կախված է նաև, թե հնարավո՞ր կլինի արդյոք Արցախի կրկին հայկականացումը: Իսկ պանթյուրքական սցենարի իրականացման պարագայում՝ Հայաստան պետությունը կարող է հայտնվել գոյաբանական մեծ վտանգի տակ»:

168․am

«Արմեդը» չի ճանաչում բուժառուին, իսկ հիվանդությունը չի սպասում

02.10.2026 12:53

Հայաստանում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը

02.10.2026 12:36

Համերգ և վարպետության դաս

02.10.2026 12:06

«Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են, իսկ ներկա իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ». Ալիև

02.10.2026 11:50

«TRIPP»-ը հասունացել է և հասել գործնական փուլ. կարծում ենք՝ 2027-ի սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողություն իրականացնել. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

02.10.2026 11:48

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

02.10.2026 11:46

Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ Զաքարյան

02.10.2026 11:44

Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

02.10.2026 11:41

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից

01.10.2026 23:38

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39