Ինչով է պայմանավորված հանքարդյունաբերողների վճարած հարկերի աճը

22.11.2017 10:19
1631

«168 Ժամ» թերթի առցանց տարբերակում արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր ընկերություններն այս տարի զգալիորեն ավելացրել են իրենց կողմից պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։


ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում տեղ են գտել 5 հանքարդյունաբերական ընկերություններ, որոնցից 3-ը՝ առաջին տասնյակում։


Հանքարդյունաբերական ընկերությունների շարքում խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Այս ընկերությունը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 2.5 անգամ ավելացրել է հարկերի ծավալը եւ 13.14 մլրդ դրամով զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 5-րդ հորիզոնականը (2016-ի սեպտեմբերին Զանգեզուրը 17-րդ տեղում էր)։


Հարկատուների ցանկում 7 տեղով առաջադիմել է նաեւ «Գեոպրոմայնինգ Գոլդը» եւ զբաղեցրել 6-րդ տեղը։ Այս ընկերությունը տարվա առաջին ամիսներին վճարել է 10.22 մլրդ դրամի հարկեր, որը 36.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։


Թեղուտն այս հինգից միակն է, որը նվազեցրել է հարկերը, սակայն պահպանել է տեղը խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Ընկերությունը վճարել է 9.14 մլրդ դրամի հարկեր եւ զբաղեցրել 8-րդ տեղը։


Կապանի լեռնահարստացման կոմբինատը 2.6 անգամ է ավելացրել հարկերը եւ 4.65 մլրդ դրամով զբաղեցրել 17-րդ տեղը (2016 թվականի սեպտեմբերին 30-րդն էր)։


Սակայն անվիճելի «չեմպիոնը» «Լիդիան Արմենիա» ընկերությունն է։ Այն 12.5 անգամ ավելացրել է հարկերը՝ 321 մլն դրամից հասցնելով ավելի քան 4 մլրդ դրամի։ Արդյունքում՝ «Լիդիան Արմենիան» նախորդ տարվա 277-րդ տեղից առաջադիմել է մինչեւ 19-րդ տեղը։


Զանգեզուրի առաջխաղացումը պարզ բացատրություն ունի. ընթացիկ տարում աճել են թե՛ պղնձի համաշխարհային գները, թե՛ Հայաստանից պղնձի արտահանման բնեղեն ծավալները։


Պղնձի 1 տոննայի բորսայական գինն արդեն մոտենում է 7000 դոլարին։ Մոլիբդենի միջին կիսամյակային գինն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է տ/տ 27.9%-ով՝ կազմելով 19.6 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ տոննայի դիմաց:


Ըստ ԿԲ կանխատեսումների, կարճաժամկետ հեռանկարում, այլ հավասար պայմաններում, գունավոր մետաղների միջազգային գների վերականգնման միտումը կպահպանվի՝ պայմանավորված զարգացող երկրների պահանջարկի վերականգնմամբ:


Այսինքն, պղնձի խտանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների ցուցանիշները կշարունակեն բարելավվել նաեւ այս տարվա 4-րդ եռամսյակի ընթացքում։

Ոսկու գինը տարվա ընթացքում նույնպես աճել է, որով էլ բացատրվում է, օրինակ, «Գեոպրոմայնինգ Գոլդի» հարկերի աճը։


Սակայն հարկերի թռիչքային՝ 12 անգամյա աճ գրանցած «Լիդիան Արմենիայի» դեպքում այս բացատրությունները չեն աշխատում։ Ի տարբերություն ցանկում տեղ գտած մյուս հանքարդյունաբերական ընկերությունների՝ «Լիդիան Արմենիան» գործող հանք չէ։ Ընկերությունն այս տարվա սկզբին է սկսել Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները, եւ ոսկու արդյունահանումը կսկսվի միայն հաջորդ տարվա կեսերին։

«Լիդիան Արմենիայի» վճարած հարկերի մեծ մասը՝ մոտ 2.5 մլրդ դրամը, վճարվել է մաքսային մարմիններին՝ ԱԱՀ-ի եւ մաքսատուրքի տեսքով։ Սա նշանակում է, որ «Լիդիան Արմենիան» սարքավորումներ եւ այլ կապիտալ ապրանքներ է ներկրել՝ ներդրումների համար։ Ընդ որում, այս թվերը ցույց են տալիս, որ «Լիդիան Արմենիան» ոչ միշտ է դիմել ԱԱՀ-ի հետաձգման եւ մաքսատուրքի գծով արտոնություն ստանալու համար (որպես ներդրումային ծրագիր): ԱԱՀ-ի մի մասն էլ գոյացել է տեղական մատակարարներից ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներից։


Վճարված ուղղակի հարկերի ծավալը նույնպես քիչ չէ՝ ավելի քան 1.5 մլրդ դրամ։ Դրա մեջ մտնում է ընկերության առայժմ մոտ 200 հիմնական աշխատողների գծով վճարվող եկամտահարկը (հանքի շահագործման ընթացքում մշտական աշխատողների թիվը կկազմի մոտ 700), այնպես էլ՝ այլ հարկեր, օրինակ՝ արտասահմանյան առաջատար մասնագետներին եւ խորհրդատվական կազմակերպություններին Ամուլսարում արված ինժեներական կամ բնապահպանական աշխատանքների համար կատարված վճարներից գոյացած հարկերը: Մի խոսքով, «Լիդիան Արմենիան» արդեն 4 մլրդ դրամի հարկեր է վճարել՝ դեռ եկամուտ չստացած, ներդրումների եւ շինարարության փուլում։ Ընդ որում, այդ 4 մլրդ դրամից 2.4 մլրդ դրամը վճարվել է միայն այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում։ Նույն տեմպով շարունակվելու դեպքում տարվա կտրվածքով այս թիվը կկազմի մոտ 6.5 մլրդ դրամ։


Սա հետաքրքիր միտում է՝ հաշվի առնելով, որ քննադատները հաճախ են հիշատակում, որ «Լիդիանը» գրանցված է Անգլիական Ջերսի կղզում, որը համարվում է օֆշորային գոտի: Այսինքն՝ անկախ այն բանից, թե որտեղ է գրանցված ընկերությունը, դեռևս շինարարության փուլում այն արդեն առաջատար հարկատու է:


Իսկ ի՞նչ է լինելու հանքի արդյունահանումը սկսելուց հետո։ Ըստ մասնագետների հաշվարկների, «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի ծրագրով լինելու է Հայաստանում առաջին հինգ խոշոր հարկատու ընկերություններից մեկը` գոյացնելով տարեկան միջինը մոտավորապես 50 մլն ԱՄՆ դոլարի հարկեր, եւ եւսս 17 մլն ԱՄՆ դոլարի հարկեր կգոյանան անուղղակի եւ այլ գործոններով պայմանավորված տնտեսական գործունեությունից:


Կարճ ասած, «Լիդիան Արմենիան» մի քանի ամսից կդառնա ՀՀ պետբյուջեի եկամտային մասն ապահովող հենասյուներից մեկը՝ չհաշված տնտեսական մյուս էֆեկտները։


Եթե պղնձի եւ ոսկու գներն առաջիկա տարիներին աճի միտում դրսևորեն, ինչպես եւ կանխատեսվում է, ապա մետաղական հանքարդյունաբերության կշիռն ու նշանակությունը տնտեսության եւ արտահանման մեջ շարունակելու է աճել, որքան էլ ոմանց համար դա անցանկալի լինի։

168.am
ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ
16 նոյեմբերի 2017թ.

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. լուսանկարներ

05.09.2026 21:31

Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի

05.09.2026 12:59

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով

04.09.2026 19:35

Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ ՀՀ-ն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

04.09.2026 19:31

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

03.09.2026 19:15

Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»

03.09.2026 19:03

Սյունիքում քարաթափում է տեղի ունեցել

03.09.2026 17:47

Ռազմաբազայի փակումը կարող է հանգեցնել 15 000 աշխատատեղի կորստի․ Ֆարմանյան

03.09.2026 17:01

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին

03.09.2026 16:00

Փաշինյանը չի բացառում, որ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությունը կարող է լինել ռուսականը

03.09.2026 15:36

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով

03.09.2026 15:15

TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար

03.09.2026 15:05