Ինչո՞ւ է Սևանա լիճը կանաչել, և ո՞ւմ է վտանգ սպառնում. պարզաբանում է մասնագետը

25.07.2018 15:09
1493

Սևանի կապտականաչ գույնն անհանգստացրել է մասնագետներին։ Լճի որոշ հատվածներում լողալ չի կարելի, խմել` առավել ևս, վտանգված է նաև ձկան վերարտադրությունը։

Սևանա լճի «ծաղկելու» պատճառը մեկը չէ, այլ մի քանիսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Համբարյանը։

Նրա խոսքով` որպես հիմանական պատճառներ նշվող շոգն ու ջերմաստիճանի բարձրացումը ամենաակնհայտ պատճառներն են, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ պատճառների թվում է լճում ֆոսֆորի պարունակության ավելացումը, ինչպես նաև ջրի մակարդակի տատանումները։

«Մենք հայտնաբերեցինք, որ այս տարի լճի ափամերձ տարածքներում տարածվել է կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը, որը համարվում է տոքսիկ։ Լճի նաև երկրորդային աղտոտման վտանգ կա, որովհետև այս տեսակը տեսանելի չէ, բայց ունի հատուկ բջիջներ, որով ֆիքսում է մթնոլորտային ազոտը։ Այսինքն` ծաղկման ավարտից հետո, քայքայվելու ընթացքում այն լրացուցիչ ազոտի պարունակություն կհաղորդի ջրին»,- ասաց Համբարյանը` հավելելով, որ այդ ամենի հետևանքով լճի ջուրն ավելի կպղտորվի։

Ինչ վերաբերում է ջրի ներկա կապտականաչ գույնին, մասնագետի խոսքով, այն մեկ-երկու շաբաթվա ընթացքում կվերանա, բայց փոխարենը ջրում կպահպանվի ազոտի մեծ քանակությունը։

Իսկ եթե շոգը չնահանջի և պահպանվի նաև աշնանը, լիճը կարող է «ծաղկել» նաև երկրորդ անգամ։ Երկարատև գործընթացը կազդի նաև ձկան և ձկնկիթի զարգացման վրա։ Լճից ջուր խմող տնային կենդանիների, լճում լողացող մարդկանց մոտ կարող են առաջանալ աղիների խանգարումներ, մաշկային ցան։

Ի դեպ, այսօր նաև առողջապահության նախարարությունն է հայտարարել, որ ջրիմուռներով առատ ափերում լողալը վտանգավոր է առողջության համար։

Նման ջրում լողալու դեպքում մարդու մոտ կարող են ի հայտ գալ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, ալերգիկ ռեակցիա, իսկ ջուր կուլ տալու դեպքում` ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Մասնագետները նշում են նաև, որ ջրային ավազանների ծաղկումը կամ դրանում վտանգավոր ջրիմուռների առաջացումը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային խնդիր է, որը հանգեցնում է քաղցրահամ ջրերի որակի վատթարացման։ Իսկ դրա հիմնական պատճառն աշխարհում համարվում է գլոբալ ջերմացումը, որից անմասն չէ նաև Հայաստանը։

Ի դեպ, ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով, առանց տեղումների եղանակն ու 41 աստիճան շոգը կպահպանվի մինչև այս շաբաթվա վերջ։

 

armeniasputnik.am

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56