«Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին

26.11.2020 15:43
8768

Հարգելի՛ Զորի Հայկի,

Ուղիղ 7 տարի 1 ամիս առաջ՝ 2013 թ. հոկտեմբերի 24-ին, հրապարակել էի Ձեր՝ ինձ ուղղված նամակի պատասխանը: Ելնելով այն իրողությունից, որ այս օրերին հազարավոր նամակներ եմ ստանում Արցախում, ՀՀ-ում և իմ երկրում ապրող Ձեր հայրենակիցներից և այն հանգամանքից, որ տեխնիկապես անհնար է պատասխանել բոլորին հատիկ առ հատիկ, որոշեցի բոլորի պատասխանը խտացնել ստորև ներկայացվող տողերում և ուղարկել Ձեզ:

Հարգելի՛ Զորի Հայկի,

Ձեր հայրենակիցների մի մեծ խումբ ինձ մեղադրում է պատերազմի ժամանակ հայ ժողովրդին մենակ թողնելու, իմ զորքով ու զենքով կա՛մ չօժանդակելու, կա՛մ ուշացմամբ օժանդակելու մասին, ինչի արդյունքում ադրբեջանցիները հաղթեցին: Ձեր հայրենակիցները խստորեն դատապարտում են ինձ և մեղադրում, որ ես չեմ գիտակցել տարածաշրջանում ՌԴ շահերը և պատճառ եմ հանդիսացել, որպեսզի թյուրքական գործոնն Անդրկովկասում ամրանա:

Գիտե՞ք, Զորի Հայկի, այստեղ ուզում եմ ցիտել նախորդ նամակումս արտահայտած այն միտքը, ըստ որի՝ ես յուրաքանչյուրի նամակում տեսնում եմ այն վախի, այն սարսափի զգացումները, որ արտահայտել են Ձեր իսկ հայրենակիցները՝ կապված թուրք-ադրբեջանական վտանգի հետ: Ձեր պատմությունն է երևի ստիպել նամակում արտահայտել այդ բոլորը: Ձեր հայրենազրկման ու ցեղասպանության պատմությունը: Զորի Հայկի, ինձ, այս ամենով հանդերձ, ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նույն Ձեր պատմությունը չի ստիպել ձեզ՝ գոնե մասամբ փոխվելու: Էլի նույնն եք, ինչ կայիք, օրինակ, Իսրայել Օրու, Հովսեփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Մի՞թե ձեզ համար դաս չեղան այդ ժամանակները, մի՞թե ձեզ պատմությունը չապացուցեց, որ հայերիդ պետականությունը վերականգնվեց ոչ թե ՕրուԷմինի նամակների ու խնդրագրերիայլ 1918 թհերոսամարտում ընկած հայ զինվորների արյան հենքի վրաԿամ 1991 թԱրցախն անկախացավ ոչ թե նույն Ձեր կամ Սիլվա Կապուտիկյանի՝ ՄԳորբաչովին ուղղված նամակներիայլ շուրջ 7.000 զոհված հայ ազատամարտիկների շնորհիվ: Շարունակելով նախորդ նամակումս արտահայտած միտքս. խնդրում եմ, հասկացեք, Զորի Հայկի, նամակը կամ բողոքը զենքերի մեջ ամենաթույլն է, և մի՛ մոռացեք, որ Դուք այլևս ունեք պետություն, իսկ մենք՝ ռուսներս, կայսերական շահեր:

Հարգելի՛ Զորի Հայկի,

Այն, որ հասարակ մարդիկ, զոհվածների ծնողները, թեկուզև գիտնականներն ու գործարարները կամ այլ ազդեցիկ մարդիկ իրենց նամակներում փորձում են ինձ բացատրել Ռուսաստանի շահերը Անդրկովկասում, փորձել կամ փորձում են դրանով իսկ դրդել ինձ՝ ժամ առաջ հասնել օգնության կամ փրկել Արցախն ու իրենց որդիներին, դա, իհարկե, ծիծաղելի, սակայն ինչ – որ տեղ հասկանալի և բացատրելի է ինձ համար. այդ մարդիկ պարզ ու շիտակ մարդիկ են, ոչ դիվանագետներ կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք: Բայց այն իրողությունը, որ այդ նույն վարքագիծն է ցուցաբերել պատերազմի գրեթե ողջ ընթացքում նաև Ձեր երկրի ղեկավարը՝ դա արդեն ինձ համար ծիծաղելի, իսկ ձեր ժողովրդի համար՝ մեծագույն ողբերգություն է: Պատկերացնու՞մ եք, թե ինչի մասին է խոսքը, հարգելի Զորի Հայկի. մոլորակի խոշորագույն պետության ղեկավարին փորձում է դասեր տալ մի փոքրիկ երկրի դեղին մամուլի չկայացած խմբագիր՝ «բացատրելով» ինձ, թե ինչու և ինչպես պետք է վարվի տվյալ դեպքում Ռուսաստանը:

Հարգելի Զորի Հայկի,

Ի դեմս հայ ժողովրդի՝ դիմում եմ Ձեզ՝ վերջին անգամ հիշեցնելով. Ռուսաստանը երբեք չի ուշանում՝ իր շահերի տեսանկյունից, նա, ցավոք, ուշանում է ձեր պատկերացումներում: Ես արդեն ասել էի Ձեզ. չկասկածե՛ք, որ մեր զորքը մի օր անգամ չի մնա Արաքսի ափին, եթե դա չբխի մեր կայսերական շահերից, և հակառակը՝ մնալու ենք այնտեղ, եթե անգամ Ձեր հայոց հողում բնակվեն Ջորջ Սորոսի ծրագրերի 3 մլն ներկայացուցիչներ:

Զորի Հայկի,

Դուք 2013 թ. գրված Ձեր նամակում հիշատակել էիք Գյուլիստանի պայմանագիրը, որով Արցախն անցավ Ռուսաստանին, իսկ արցախա-ադրբեջանական վերջին պատերազմում Արցախի նախագահի՝ ինձ ուղղված նամակում նշված է, որ մեկ հարյուրամյակից ավելի (19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ.) Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում:

Գիտեք, Զորի Հայկի, ես հասկանում եմ բոլորիդ, հասկանում եմ, որ իրադրություններն են պարտադրում գրել նման ոչ պատվաբեր նամակներ, և այդ առիթով իմ արձագանքից առաջ կուզենայի մի քանի դիտարկում կատարել՝ վերահաստատելով այն ամենը, ինչը գրել էի սրանից ուղիղ 7 տարի առաջ: Ցավոք, այսօր տառացիորեն իրականացավ այն, ինչի մասին ես զգուշացրել էի այն ժամանակ:

Զորի Հայկի,

Իմ տպավորությունն այն է, որ Դուք չեք գիտակցել Արցախի առավելությունը, օրինակ, ռուսներիս կողմից ճանաչված Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նկատմամբ: Այն ժամանակ ես նշել էի այն լրջագույն տարբերությունը, որի արժեքը Դուք այդպես էլ չգիտակցեցիք: Դեռ 7 տարի առաջ նշել էի՝ Արցախը պաշտպանում է Արցախի Պաշտպանության Բանակը՝ ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայիուր տեղակայված են ռուսական զորքերը: Ես հիշեցնեմ, որ և՛ պետականության կայացման, և՛ միջազգային բանակցությունների թոհուբոհում Արցախի առավելությունն այս համատեքստում անառարկելի էր: Ես նշել էի, որ առայժմ չեմ ցանկանում զորքեր տեղակայել ԱրցախումԱվելին՝ բառացիորեն զգուշացրել էի, որ, այդուհանդերձ, եթե հայերդ շարունակեք չբնակեցնել Արցախը, չհզորացնել այն, շարունակեք արևմուտքի քայքայիչ դրամաշնորհներով մուկ ու կատու խաղալ մեր աչքի առջև, ինչի պատճառով մի օր Արցախը դառնա անպաշտպան, ես կմտածեմ այդ մասին:

Զորի Հայկի, հիշու՞մ եք իմ այս տողերը. «Եվ այդ ժամանակ ֆիզիկապես կլինի Արցախըսակայն Արցախում ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Ձեր երկրումՁեր հոգիներումՄտածե՛ք այս մասին»:

Ես խորապես ցավում եմ, որ եղավ այն, ինչի մասին զգուշացրել էի, բայց, ինչպես ասում են, նետն արձակված է, և այն անհնար է հետ վերադարձնել: Այժմ Արցախում ռուսական դրոշն է, այն է՝ այստեղ այլևս ոչ թե հայկական, այլ մեր կայսերական շահերն են: Ձեր ղեկավարության քայլերի պատճառով, ինչի մասին ստորև կխոսեմ, դուք չկարողացաք անգամ Խորհրդային Ղարաբաղը պահել, և այժմ ստիպված ենք Արցախ ասելով հասկանալ մի փոքրիկ բեկոր, որտեղ անունով հայկական է միայն պատմությունը, մշակույթն ու Ռուսաստանի ձեռքերին նայող Ձեր հայրենակիցների մի թշվառ հատված: Ուրիշ ոչինչ: Արցախ ասելով այլևս հասկանում ենք ոչ թե հայկական պետություն, այլ ՌԴ կայսերական շահերի նոր հենարան: Որքան էլ դաժան հնչի՝ այլևս Արցախ գոյություն չունի, Զորի Հայկի, և Ձեր հայրենակիցների արյամբ ձեռք բերված Ձեր հայրենիքն ավելի քան 25 տարի անց նորից խլվեց ձեզանից: Իսկ ինչու՞ եղավ այդպես: Հարցրե՞լ եք ինքներդ Ձեզ և ուրիշներին:

Զորի Հայկի,

Ես վերևում ամենևին ոչ պատահական գործածեցի «հայրենիք» բառը: Իսկ ի՞նչ է այն իրականում, և Արցախն իր, Ձեր որակմամբ՝ ազատագրված տարածքներով, արդյո՞ք ձեր հայրենիքն էր: Գիտեք, Զորի Հայկի, ես հասկանում եմ, որ Դուք հիմա կժպտաք և կասեք՝ խենթ եմ կամ ծաղրում եմ Ձեզ, քանի որ ինչպե՞ս կարող էի չիմանալ հայերիդ պատմությունը, այդ տարածքներում հայկական բազմահազարամյա քաղաքակրթության տեղի ու դերի մասին և անել նման հայտարարություններ: Գիտեք, Զորի Հայկի, հողը նրանն է, ով ապրում է այնտեղ: Նախորդ նամակում ես արտահայտել էի իմ զարմանքն առ այն, թե ինչպես  կազմալուծված 10 հազարանոց իրաքահայ համայնքից Ձեր հայրենակիցները եկան ոչ թե Արցախի ազատագրված ու բերրի տարածքներ, այլ՝ վերահաստատվեցին այլ երկրներում: Զարմանքս կրկնվեց, երբ 70 հազարանոց կազմալուծված սիրիահայ համայքից նույնպես մատների վրա հաշվվող հայեր եկան Արցախ: Այս շարքը կարող ենք շարունակել անվերջ՝ բոլոր երկրների պարագայում: Զորի Հայկի, ես համաձայն եմ, որ Արցախը բոլոր առումներով պատկանում է հայերիդ, սակայն դուք այն ձեր հայրենիքը համարելու հիմքերը սասանել եք ձեր իսկ վարքագծով: Դուք այս ողջ ընթացքում գերադասել եք ապրել Եվրոպայում, ամերիկյան երկրներում, անգամ Ռուսաստանի հեռավորարևելյան սառույցների վրա կամ տայգաներում, քան ձեր հրաշակերտ Արցախում: Դուք սիրում եք երազել հայրենիքի մասին, գեղեցիկ երգեր գրել Մայր Արաքսի մասին, սակայն երբ այն ձերն էր, չփարվեցիք նրան: Այս 25 տարիների ընթացքում Ձեր հայրենակիցներից քանի՞սը եկան ապրելու շուրջ 120 կմ ձգվող Մայր Արաքսի ափին, այն տարածքներում, որոնք օրերս նվաճեց Ադրբեջանը: Դուք սիրում եք երգել «Արասքսից այն կողմ» հայրենիքի մասին, սակայն գերագույն անտարբերություն կար ձեր մեջ «Արաքսից այս կողմ» 25 տարի ձերը եղած դրախտային հայրենիքի նկատմամբ: Ես զարմանում եմ՝ ինչու՞ է այդպես:  

Զորի Հայկի,

Որքան էլ Ձեզ դուր չգան այս խոսքերը՝ պետք է դրանք լսեք. կարճ ժամանակ անց ադրբեջանցիները կապացուցեն, որ Արցախն իրենց հայրենիքն է: Իսկ դրա համար շատ պարզ մի քայլ է հարկավոր. գալ և զանգվածաբար բնակեցնել այն վայրերը, որոնք դուք ամայի էիք թողել տասնամյակներ շարունակ: Այն վայրերը, որոնք «հայրենիք» կոչելով և դրա մասին երգելով՝ հանդիսացաք նրա սոսկ զբոսաշրջիկը: Աստված բոլորիս առողջություն տա, և ես Ձեզ կգրեմ նաև մի քանի տարի անց, երբ մենք, դուք, ողջ աշխարհն ականատեսը կլինի ձեզ համար դաժան մի իրողության. Արցախը, որի մեծագույն մասն անցավ Ադրբեջանին, դառնալու է մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների հայրենիքը: Նրանք գալու են ապրելու այնտեղ, այն «հայրենիքում», որի արժեքը դուք չգիտակցեցիք:

Զորի Հայկի,

Անկախ վերոնշյալից՝ ես հարգում եմ հայ ժողովրդին և ափսոսում կատարվածի համար: Այդուհանդերձ, Ռուսաստանի կայսերական շահերի համար ձեր և Ադրբեջանի տխմար ղեկավարությունը հրաշալի հնարավորություններ ստեղծեց, և մենք այժմ հիանալի կերպով ամրանում ենք Արցախում: Բայց եթե հիմարության հարցում մրցեն, Փաշինյանը միանշանակ առաջատար է. նա այդպես էլ չհասկացավ կայսրության լեզուն, և մեզ հետ աշխատելու բոլոր փորձերը ավելի շատ իմիտացիա էին, զուտ արարողակարգ, քան բովանդակություն: Նրա գրեթե բոլոր պաշտոնյաները հակառուսներ էին և են, որոնք իրենց ողորմելի վարքագծով որևէ արժեք չէին և չեն ներկայացնում մեզ համար: Նրա գրեթե բոլոր նշանակումները՝ մարզպետներից մինչ նախարարներ ու այլ մանր ու խոշոր չինովնիկներ, վիրավորանք էին մեզ համար: Բերեմ մի օրինակ. իմ հայրենի Լենինգրադի մարզը բարեկամական հարաբերություններ ուներ և բավականին արդյունավետ ծրագրեր էր պատրաստվում իրագործել Հայաստանի Արագածոտնի մարզի հետ: Բայց եկավ Փաշինյանի Իշխանությունը, և 2018-ի աշնանը մարզպետ նշանակվեց մի երիտասարդ, որի մասին Լենինգրադի մարզի ղեկավարությունն ինձ զեկուցեց հետևյալը. նա հակառուսական ակցիաների ժամանակ անարգել է մեր պետական դրոշը, և մենք այսպիսի պաշտոնյայի հետ ոչինչ չունենք խոսելու:

Բայց այդ ամենի համար չէր, որ պարտվեցիք Արցախում: Բնա՛վ: Այդ ողորմելիները որևէ կերպ չեն ազդել և ազդելու մեր՝ Անդրկովկասում ունեցած կայսերական շահերի ու քայլերի վրա: Վերևում արդեն խոսեցի այդ մասին: Այստեղից ելնելով՝ մենք առաջնորդվել ենք մեր պարտավորություններով ու լիարժեքորեն կատարել դրանք: Կարո՞ղ էինք ավելին անել: Միգուցե: Եթե, օրինակ, ձեր ղեկավարությունը ոչ թե զանգահարելու ընթացքում կամ մամուլով սեթևեթելով մեր շահերը բացատրեր մեզ, այլ լսեր մեզ և հանդես գար կոնկրետ պլան-առաջարկով: Դա տեղի չունեցավ: Եվ գիտե՞ք ինչու: Քանի որ ողջ հակառուսական զանգվածը, այն ողորմելիների հավաքածուն, որը կոչվում էր ՀՀ և Արցախի ղեկավարություն, պատերազմի ողջ ընթացքում զբաղված էր ոչ թե մեզ հետ աշխատանքներ կատարելով և պատերազմը սառը գլխով վերլուծելով, այլ Ձեր ժողովրդի ոսկե զավակների կյանքի գնով գնալով արկածախնդրության՝ ցանկանում էր սասանել մեր դիրքերն Անդրկովկասում: Մենք, դա իմանալով, ծիծաղով էինք հետևում գործընթացներին և հարց տալիս՝ այս հիմարները մինչև ե՞րբ  են հավատալու այդ ցնորամիտ գաղափարներին, թե մի բուռ քաջարի զինվոր զոհելով և դրանով իսկ սեփական ժողորդի շրջանում պատերազմի իմիտացիա ստեղծելով՝ Ռուսաստանին կարելի է վտարել տարածաշրջանից:

Զորի Հայկի, Դուք և Ձեր հայրենակիցները, ովքեր հիմա ապրում են հայրենազրկման դառնաշունչ օրեր, պետք է մեխանիկայի ոսկե կանոնի նման գիտակցեք, որ Ձեր արկածախնդիր իշխանությունները պայքարել են ոչ թե հանունի, այլ ընդդեմի, ընդդեմ ռուսական շահերի: Խնդրում եմ այստեղ չշփոթել պայքարողներին: Ձեր ժողովուրդը, Ձեր զինվորն ու սպան պայքարել են առյուծաբար, ես խոնարհվում եմ նրանց բոլորի առջև՝ անկախ ամեն ինչից, բայց պայքարողների մյուս հատվածը՝ իշխանություն կամ առաջնորդ կոչվածը, ցավոք, արևմուտքի իրենց սյուզերենների թելադրանքով կռվում էր ընդդեմ մեր շահերի: Այստեղ «կռվել» բառը պետք է վերցնել չակերտների մեջ, քանի որ այդ առաջնորդները ոչ թե կռվում էին Ձեր պատկերացրածով, այլ իրագործում էին խոշորագույն մի պլան: Դա էր նաև պատճառը, որ մի քանի պատերազմ տեսած հզոր գեներալները, ռազմի խոշոր գործիչներն ու դեմքերը պատերազմի սկզբնափուլում պատերի տակ թերթ էին կարդում, իսկ նրանց փոխարեն պատերազմը գրեթե «ղեկավարում էին» կամ Արցախում էին հայտնվել նրանք, որոնց վաստակեցին ձեզ համար այս մեծ ողբերգությունը: Դա էր պատճառը, որ ձեր զորքերն արագորեն «պարտվեցին» նախատեսված բոլոր ուղղություններով, իսկ նշածս հզոր գեներալներին ձևականորեն մարտի մեջ մտցրին այն ժամանակ, երբ պատերազմի ելքը որոշված էր: Դա էր պատճառը, որ ձեր հասարակությունը, անգամ կռվող բանակը պարբերաբար շոկի մեջ էր հայտնվում, երբ նահանջ էր տեղի ունենում ամենաանհավանական մատույցներից ու բարձունքներից: 

Ձեր ղեկավարության մոտ այդպես էլ լրջություն ի հայտ չեկավ. նրանք իշխանության գալուց ի վեր և պատերազմական թեժ օրերին երբեք չհասկացան, թե ինչպիսի հանցավոր արկածախնդրության են տանում սեփական ժողովրդին ու պետությանը:

Արդյունքում, ինչին և մենք սպասում էինք, ստեղծվեց մի իրադրություն, երբ Թուրքիա-ՆԱՏՕ-ի գաղտնի պլանի կատարումը, այն է՝ յոթ շրջաններ + Շուշի քաղաքը, Ձեր իսկ ղեկավարության միջոցով իրագործվեց գրեթե լիարժեքորեն, և իրերի ընթացքը հասավ այն սահմանագծին, որտեղ արդեն մենք պետք է կտրուկ միջամտեինք: Դա արդեն այն կարմիր գիծն էր, որտեղից սկզբնավորվում էր ռուսական կայսերական շահը: Եվ մենք եկանք: Ցավոք, Ձեր ղեկավարության նման վարքագծի պայմաններում դուք այժմ ունեք կորուսյալ Արցախ (այն մի քանի բեկորը ևս, որտեղ մենք բազավորվում ենք, ինչպես նշեցի՝ չի կարող համարվել հայկական), իսկ մենք, միաժամանակ նաև դուք, ունենք Թուրքիա-ՆԱՏՕ-ի հավակնությունների թիրախ դարձած Արցախի մնացած ողջ հատվածները: Կատարելով Թուրքիա – ՆԱՏՕ-ի պլանը և Արցախի մեծագույն մասը հանձնելով նրանց, ձեր արկածախնդիրների խմբավորումը Արցախը վերածեց ՀԱՊԿ-ՆԱՏՕ-ի շփման գծի և աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի: Եվ Ձեզ համար ամենաողբերգականն այն է, որ այս ամենի հետ մեկտեղ օրավուր խորտակվում է ձեր Մայր պետության՝ ՀՀ-ի ապագան: Այն, առանց Արցախի տնտեսական, ռազմաստրատեգիական ու բարոյական ազդակների, պարզապես չի կարող գոյատևել: Եվ ոչ միայն պետությունը: Դուք, Ձեր ժողովուրդն այլևս հավաքական իմաստով չունի գերխնդիրներից կարևորագույնը, այդ հզոր ազգին բարոյապես ոչնչացրել է իր իսկ ղեկավարությունը, և այժմ իմ աչքի առջև է ֆիզիկական գոյությունը քարշ տալու ելած մի թափառական ամբոխ: Իսկ թե որն է այդ ամենի տրամաբանական հանգուցալուծումը, կարծում եմ արևածաղիկ վաճառող տատիկներին անգամ պարզ է:

Զորի Հայկի, կներեք, որ շատ երկարեց նամակս, հուսով եմ՝ կարողացա անկեղծորեն ներկայացնել ամեն ինչ:

Եվ վերջում՝ մի զգուշացում. 7 տարի առաջ զգուշացրի, որ ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Արցախում, ձեր հոգիներումՄտածե՛ք այս մասին: Դուք ոչնչացրիք Արցախի դրոշը՝ փոխարինելով այն ադրբեջանակա-թուրքականով ու ռուսականով: Այժմ ստիպված եմ զգուշացնել. ռուսական դրոշի առկայությունը ՀՀ-ում՝ ձեր դրոշի փոխարեն, շատ բան կփոխի ձեր հոգիներում: Մտածե՛ք այս մասին և մի՛ կործանեք ձեր հավաքական գոյության վերջին հիմնաքարը:

«ՎՎՊուտին»
26 նոյեմբերի, 2020 թ.

ՄոսկվաԿրեմլ

«Սա կարող էր լինել իրականություն»:

 

http://www.yerkir.am/news/view/221467.html

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25