Ինչպես ավտոմեքենայով գնալ Իրան, և որքան է պետք վճարել. պարզաբանում է CPD–ի ներկայացուցիչը

04.10.2024 12:58
966

Սեպտեմբերի վերջին օրերին հայկական համարանիշներով առաջին ավտոմեքենաներն արդեն Իրանի տարածք են մուտք գործել` նոր, պարզեցված կարգով, առանց սահմանին դեպոզիտ, տարբեր տեսակի ապահովագրական գումարներ վճարելու կամ ստիպված ավտոմեքենան թողնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Carnet de Passage (CPD) ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Մարտիրոսյանը։

«Մեր գրասենյակը պատրաստ է բոլոր ցանկացողներին սեփական ավտոմեքենաներով Իրան մուտքի իրավունք տրամադրել»,– վստահեցրել է CPD–ի ներկայացուցիչը` պարզաբանելով, որ ընկերությունը մաքսային ձևակերպումներով զբաղվող միջազգային կազմակերպություն է, որը ներկա պահին 70 երկրներում ներկայացուցչություններ ունի, այդ թվում` Հայաստանում։

CPD–ին անդամակցությունը, Արա Մարտիրոսյանի խոսքով, տվյալ երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ ու ավելի մատչելի տարբերակով մուտք գործել մեկ այլ անդամ երկրի տարածք։

Իրանի սահմանը սեփական ավտոմեքենայով հատելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն CPD–ի հայաստանյան գրասենյակ և ստանան մաքսային տարանցման փաստաթուղթ։

Փաստաթղթի արժեքը սկսվում է 550 դոլարից։ Այդ գումարով ՀՀ քաղաքացին ստանում է 5 էջանոց CPD քարտ, որի յուրաքանչյուր էջը նախատեսված է սահմանը 1 անգամ հատելու համար։ Յուրաքանչյուր այցը կարող է տևել առավելագույնը 1 ամիս։

«CPD–ի իրավունքը ուժի մեջ է 1 տարի։ Այսինքն` այդ փաստաթղթով քաղաքացին կարող է տարվա մեջ 5 ամիս գտնվել Իրանում»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` համեմատության համար հիշեցնելով, որ նախկինում գործող կարգով սեփական ավտոմեքենայով Իրան մեկնելու համար ՀՀ քաղաքացիները 2-3 հազար դոլար էին վճարում` ապահովագրության համար, 1000 դոլար` ավտոմեքենայի դեպոզիտի, իսկ մաքսային ձևակերպումը հայ– իրանական սահմանին տևում էր ժամեր։

 

«Սյունիքի մեր հայրենակիցները, որոնք իրենց կենցաղային կարիքների կամ մանրածախ առևտրի համար գնում են Իրանից ապրանք գնելու, ստիպված էին լինում իրենց մեքենաները թողնել ՀՀ տարածքում, ոտքով հատել սահմանը, հենց մաքսակետի մոտ գտնվող խանութներից իրենց առևտուրն անել ու դարձյալ ոտքով վերադառնալ։ Հիմա կարող են գալ 5, 10, 15 էջանոց CPD–ներ ստանալ ու այլևս առաց որևէ խնդրի իրենց ավտոմեքենայով մուտք գործել Իրանի տարածք ու վերադառնալ»,– նշում է CPD–ի ներկայացուցիչը։

Carnet de Passage–ը փորձել է լուծել նաև բանկում գրավադրված` վարկով գնված ավտոմեքենաների մուտքի իրավունքի հարցը։ Այդ նպատակով տարբեր բանկերի հետ արդեն ձեռք են բերվել նման պայմանավորվածություններ, որպեսզի սահմանն անցնելիս այդ հանգամանքը խոչընդոտ չհանդիսանա։

 

Իրանական կողմի հետ բանակցություններ են վարվում նաև Հայաստան վերադառնալիս ավտոմեքենայում առկա բենզինի դիմաց վճարման խնդիրը ևս լուծելու համար։ Բանն այն է, որ դեռևս գործող կարգավորումներով, վարորդներից սահմանային անցակետում գանձվում է իրանական և հայաստանյան բենզինի մանրածախ գնի տարբերությունը, որպեսզի վարորդները շահագրգռված չլինեն առանց անհրաժեշտության իրանական բենզինով լիցքավորելու ավտոմեքենան։ Արա Մարտիրոսյանի խոսքով` բանակցությունների արդյունքում հնարավոր է, որ սահմանվի հաստատագրված գումար, օրինակ, ավտոմեքենայի 1 բաքի դիմաց` 30-40 դոլար չափով։

Carnet de Passage–ն առայժմ գրասենյակ ունի միայն Երևանում։ Առաջիկայում ընկերությունը նախատեսում է գրասենյակ բացել նաև հայ– իրանական սահմանի մոտ` Մեղրիում` էլ ավելի հարմարավետ դարձնելով Իրան գնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ճանապարհորդական նախապատրաստությունը։

Նշենք, որ տարանցման պայմանների պարզեցման համաձայնագիրը ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմրցարշավների կենտրոնի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել էր այս տարվա օգոստոսի 15-ին։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12