Ինչպես է Ադրբեջանը ՀՀ-ին հանձնել 15 ռազմագերիներին. հրապարակվել են կադրերը (տեսանյութ)

15.06.2021 10:38
1532

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են գերեվարված հայ զինծառայողներին Հայաստանին հանձնելու կադրերը:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել էր, որ Հայաստան է վերադարձել 15 գերի: 

Բացի այդ, նա հրապարակել էր գերությունից վերադարձածների անունները.

Ստեփանյան Արթուր Լևոնի, Արմավիր

Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ

Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր

Գասպարյան Էրիկ Արշակի, Երևան

Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս

Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին

Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս

Սերունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի

Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ

Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան

Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս

Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի

Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր

Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր

Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր

Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 12-ին վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզները: Ըստ հայտարարության՝ այս գործողությունն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աջակցությամբ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասել է 88-ի:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտները: 

Ստորև ներկայացնում ենք տեսանյութը. 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01