Ինչպե՞ս կարող եք հետևել Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցներին

30.08.2018 23:44
1466

Որպես կուտակային համակարգի մասնակից` անձը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ` որքան գումար է կուտակվել իր հաշվին և որքան եկամուտ ունի այդ միջոցների կառավարումից:

Այս մասին հայտնում են կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից։

Համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է անհատական կենսաթոշակային հաշիվ, որը տալիս է ամենակարևոր հարցերի պատասխանները`

  • որքան սոցիալական վճար է կատարել անձը իր եկամտից,
  • որքան է պետությունը հատկացրել նրա օգտին պետական բյուջեից,
  • որքան է կազմել կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունը, և արդյունքում որքանով են ավելացել կենսաթոշակային խնայողությունները,
  • ընդամենը որքան գումար կա տվյալ պահին կենսաթոշակային հաշվին,
  • որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը և կառավարիչը,
  • այլ տեղեկություններ:

Կենսաթոշակային հաշիվը հնարավոր է ստուգել առցանց` ցանկացած ժամանակ, Ձեզ հարմար վայրից` մուտք գործելով www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք:

Եթե չունեք նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, ապա կենսաթոշակային հաշվի մասին տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հաշվի օպերատորներին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Այս պահին հաշվի օպերատորներն են Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը:

Կուտակած գումարի մասին տեղեկություններ հնարավոր է  ստանալ նաև բանկոմատների միջոցով: Օգտագործելով Ձեր բանկային քարտը` «Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրեք «Կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը, և բանկոմատը Ձեզ կտրամադրի ամփոփ քաղվածք, որտեղ կտեսնեք, թե տվյալ պահին որքան գումար ունեք անհատական կենսաթոշակային հաշվին, որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը, ինչպես նաև` հաշվով կատարված վերջին տասը գործարքները:

Կենսաթոշակային հաշվին հետևելու եղանակների, ինչպես նաև հաշիվներում արտացոլված տվյալների վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 011 50 18 09 կամ նամակ ուղղել հետևյալ էջի միջոցով` http://epension.am/am/feedback:

 

Իրավաբան.net

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21