Ինչպես Քարվաճառը ԽՍՀՄ տարիներին նվիրվեց Ադրբեջանին․ փաստական տվյալներ

05.04.2021 11:41
2941

Նաիրի Հոխիկյանը գրել է․

Փաստական ապացույցներ Քարվաճառի մասին․

Որոշ քաղաքական գործիքներ իրենց տգիտությունը թաքցնելու փոխարեն հայտարարում են, թե Քարվաճառը մերը չի եղել, և մենք չենք կարող ապացուցել, որ մերն է եղել։

Ես ապացուցում եմ պատմական փաստերով և փաստաթղթերով, որոնք հավաքել են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատողներ Կարեն Խաչատրյանը, Համո Սուքիասյանը և Գեղամ Բադալյանը։

Այսպես, ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց առաջ ՀՀ տարածքում էին Ելիզավետպոլի (Գանձակ, ներկայումս՝ Գյանջա) նահանգի Ջևանշիրի գավառի Մեծ և Փոքր Ալ լճերն ու հարակից տարածքները՝ 260քկմ։ 1923թ․ Ադրբեջանը խնդրեց այն տրամադրել իրեն՝ քուրդ հովիվների համար։ Խնդիրը քննարկվել է ԽՍՀՄ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության նիստում մինչև 1929 թվականը, երբ որոշվել է նշված տարածքը, որպես ամառային արոտավայր օգտագործման համար, ժամանակավորապես տրամադրել Ադրբեջանի Քրդստանի գավառին։ Թեպետ հայկական կողմը պնդել է, որ այդ տարածքը անմիջականորեն սահմանակցում է ՀԽՍՀ Բասարգեչարի (Վարդենիսի) գավառին և այդ արոտավայրերը նաև մեզ են պետք, բայց ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է տարածքի ամառային կիրառումը հանձնել Ադրբեջանին։ Աղբյուր՝ Հայաստանի ազգային արխիվ։

Մինչև 1930 թվականը Քարվաճառը և Բերձորը՝ հարակից գյուղերով մտնում էին Արցախի, իսկ Որոտանը (Ղուբաթլու)՝ հարակից գյուղերով մտնում էր ՀԽՍՀ կազմի մեջ։ 1930-ին ԽՍՀՄ բարձրագույն մարմինը որոշում է կայացրել Ադրբեջանի կազմում ձևավորել «Քրդստանի գավառ»՝ Փիրիջան կենտրոնով, որը ներառում էր Քարվաճառը, Բերձորը և Որոտանը։ Արցախից կտրվում ու «Քրդստանի գավառին» էին հանձնվում Մռավի լեռներից մինչև Ալաղայա և Լիսագորսկ տարածքները։ Միայն Քարվաճառը՝ Թարթառ գետի վերին ավազանը, կազմում էր 2000քկմ։ Աղբյուր՝ К истории образования Нагорно-Карабахской автономной области Азербайдханской ССР, с. 173-175:

Եթե կան ուրիշ տգետներ, որոնք համարձակություն կունենան պնդել, թե Արցախի որևէ սանտիմետր տարածք՝ լինի Շուշին, Մեխակավանը (Ջաբրայիլ), Ակնան (Աղդամ), Վարանդան (Ֆիզուլի), Կովսականը (Զանգելան) մերը չի եղել, հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40