Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55
760

Հարցվածների ավելի քան 22%-ը դժվարացել է նշել, թե ում օգտին են պատրաստ քվեարկել։

Ընդամենը 16 %–ից մի փոքր ավել ձայն, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական ուժերի վարկանիշում առաջատար է։ «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոյեմբերի 27–ից դեկտեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանը։ Նրա խոսքով` ՔՊ–ի վարկանիշի տատանում շատ քիչ է գրանցվել։

Հարցին` եթե այս կիրակի կայանային խորհրդարանական ընտրությունները, ապա ո ՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, պատասխանել են.

16,5% — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն(17,3% օգոստոսին)

7,2% — «Մեր ձևով» շարժում (13,4% օգոստոսին)

6,8% — «Հայաստան» դաշինք (6,4% օգոստոսին)

4,5% — «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (3,8% օգոստոսին)

3,8% — ԴՈԿ (առաջնորդ Վարդան Ղուկասյան)

2,7% — Հայաստանի Հանրապետական կուսակցություն

2,2% — Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)

1,5% — «Միասնության թևեր» կուսակցություն

1,5% — «Հանրապետություն» կուսակցություն

1,4% — ՀՅԴ «Դաշնակցություն»

1,2% — Լուսավոր Հայաստան

1,2% — Հայ ազգային կոնգրես

Ըստ Արման Նավասարդյանի` առաջին 4 ուժը խորհրդարանի անցողիկ շեմերի ձայն ունեն։ Նրա խոսքով` հարցվածների 2,4%-ը նշել է այլ կուսակցություններ, 10,6%-ը հրաժարվել է պատասխանել, 22,4%-ը դժվարացել է, իսկ 14,1%-ը պատասխանել է, որ չի պատրաստվում քվեարկել։

Հավելենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026–ի հունիսի 7–ին։

Քաղաքացիների 57.1 դեմ է ՀՀ–ում Սահմանադրության փոփոխությանը. Gallup–ի հարցումը

sputniknews.ru

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22