Ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը. Ջոն Ինյարիտու

13.01.2025 11:09
580

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝  Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է, ինչը կարող է դրական առաջընթաց լինել։ 

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման նպատակով Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև այս համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից անդադար առաջ քաշվող միջանցքային տրամաբանությանը։  

Պատգամավորը նաև անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պնդումների կապակցությամբ՝ համարելով դրանք մարտահրավեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար։

«Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություններ, ինչը կարող է դրական առաջընթաց լինել: Այնուամենայնիվ, ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի պնդումը, որը մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանության համար»,-շեշտել է Ջոն Ինյարիտուն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34