«Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս...»

22.12.2014 14:47
2333

Հայ մեծ քնարերգու Համո Սահյանի 100-ամյակի առթիվ հայտարարված սահյանական տարին դեռ շարունակվում է: Սյունյաց հողում բանաստեղծի ջերմ երկրպագուները շարունակում են ամենուր հնչեցնել նրա բանաստեղծությունները` կազմակերպված գրական միջոցառումների, սահյանական տոների ժամանակ:

Օրերս Գորիսի պետական քոլեջում անց կացվեց Համո Սահյանին նվիրված «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս… » գրական-երաժշտական միջոցառումը, որը կազմակերպել էր քոլեջի հայ գրականության դասախոս Աննա Ալեքսանյանը:

Միջոցառմանը մասնակցում էր հաստատության դասախոսական եւ ուսանողական կազմը:

Բացման խոսքում Աննա Ալեքսանյանը ներկայացրեց մեծ քնարերգուի պոեզիայի ողջ ներկապնակը` կարեւորելով բանաստեղծի բնապաշտական ուղղվածությունը:

Բանաստեղծի անզուգական պոեզիայի եւ նրա անմահ հիշատակին նվիրված ջերմ խոսք ասաց նաեւ քոլեջի դասախոս Էլյանորա Հարությունյանը:

Միջոցառումը վարում էին քոլեջի ուսանողներ Անի Ստեփանյանը եւ Հայկ Զադայանը:

Ուսանողների կատարմամբ հնչեցին բանաստեղծի «Նաիրյան դալար բարդի», «Մայրս» բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը:

Սահյանի խոսքերով գրված «Արագիլները» երգի հնչյունների ներքո ուսանողներ Անժելիկան եւ Անժելան ներկայացրին պարային գեղեցիկ կատարում:

Քոլեջի տարբեր բաժինների ուսանողներ ասմունքեցին Համո Սահյանի շատ ու շատ բանաստեղծություններ` հայրենասիրական, բնության ու սիրո թեմաներով:

Սահյանական տարվան նվիրված գրական-երաժշտական միջոցառումը, բնույթով լինելով ուսուցողական եւ ճանաչողական, նրա ընթերցող-երկրպագուների կողմից մի յուրովի հարգանքի եւ սիրո տուրք էր մեծ բանաստեղծի անմահ հիշատակին:

Դասախոս Աննա Ալեքսանյանի կողմից կազմակերպվող նմանաբնույթ գրական միջոցառումները, որ վաղուց բարի ավանդույթ են դարձել քոլեջում, ամեն անգամ ուսանողությանը, մասնակիցներին պարգեւում են գեղեցիկ ու անկրկնելի պահեր` նրանց տոգորելով հայ պոեզիայի ու գրականության հանդեպ սիրով, առ նրա մեծեր` հուշի ու հիշատակի երախտիքով:

Բանաստեղծին նվիրված այս միջոցառումը մեկ անգամ եւս հավաստեց, որ Սահյանը մնում է ամենահողածին, հողոտ ու հողեղեն բանաստեղծը, ով մարդու մեջ տեսավ բնությունը եւ բնության մեջ էլ անմահացրեց մարդուն:

ՍՈւՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22