Ինքնաժխտումի ամենակարճ ճանապարհը․ նախընտրական Կապանում ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է առերեսվել իրականությանը

23.11.2026 11:52
197

Նոյեմբերի 29-ը մոտենում է, իսկ շարունակվող քարոզարշավում արծարծվում են ամենատարբեր հարցեր։

Եվ,  այդ բոլորով հանդերձ, զարմացնում է իրողությունը, որ Կապանի համար գոյաբանական նշանակություն ունեցող թիվ 1 հարցը՝ անվտանգության համակարգի վիճակը, դուրս է մնացել քննարկումներից կամ քարոզարշավի շրջագծից։

Մտածում ենք՝ նախընտրական քաղաքական թիմերից ո՞ւմ հասցեագրել այդ բացթողումը և մտահոգությունը։ Կամ ո՞ր թիմից (գոնե ուշացումով) ակնկալել բացատրություն-պարզաբանում խնդրո առարկայի վերաբերյալ։

Գևորգ Փարսյանին և նրա գլխավորած թիմին, բնականաբար, չենք կարող ուղղել այդ հարցը, քանզի դա համայնքային իշխանության գործառույթների շրջանակից դուրս է։

Միակ բանը, որ կարող էր ու կարող է անել Կապանի համայնքապետը՝ պետական իրավասու մարմինների դռները բախելն է և առկա մտահոգությունները մշտապես նրանց հիշեցնելը, ինչով և (որքան տեղյակ ենք) զբաղվել ու զբաղվում է Գևորգ Փարսյանը։

Խնդրո առարկայի վերաբերյալ (հասկանալի պատճառով) պարզաբանում տալու ակնկալիք չունենք Տիգրան Աղասյանի գլխավորած նախընտրական թիմից։ Իրավիճակի գնահատում, մտահոգությունների բարձրաձայնում՝ խնդրեմ.

ՔՊ-ի նախընտրական թիմը․․․ Ու քանի որ անվտանգային խնդիրները գտնվում են հանրապետական գերատեսչությունների գործառույթների տիրույթում, ուստի և իշխող քաղաքական ուժը, առնվազն կապանյան նախընտրական թիմի շուրթերով, պարտավոր է հանրությանը պատասխան տալ ոլորտին առնչվող և մարդկանց մտահոգող՝ անվտանգային համակարգի վերաբերյալ հարցերին։

Իսկ ի՞նչ հարցեր են այդ առումով մտահոգում կապանյան հանրությանը։

Ցավոք, արդեն ունենք Ադրբեջանի քաղաքացու օրինակը, ով 2023 թ․ ապրիլի 12-ին հասել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայր և սպանել մեր հայրենակցին։

Ունենք Ադրբեջանի մեկ այլ քաղաքացու օրինակը, ով 2026 թ․ հոկտեմբերի առաջին օրերին ներխուժեց Սյունիք։

Հարց․ կա՞ երաշխիք, որ Ադրբեջանի հետ մոտ 90 կմ երկարության սահման ունեցող Կապան համայնքում նորից ադրբեջանցի ահաբեկիչ չի հայտնվի։

Այնուհետև՝ 2020 թ․ դեկտեմբերին Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Եղվարդ ճանապարհներն անցան Ադրբեջանի տիրապետության ներքո։ Այդ ճանապարհների որոշ հատվածներ, չգիտենք՝ ինչի հիման վրա, հայտարարվեցին «վիճելի տարածքներ»։

Միևնույն ժամանակ, նույն եռակողմ համաձայնության հիման վրա, հայկական զորամիավորումները դուրս հանվեցին Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլի շրջաններից։

Մեր զորամիավորումները նահանջեցին նաև Կապան համայնքի արևելյան սահմաններում զբաղեցրած պաշտպանական դիրքերից։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «․․․ Այո, քաղաքական որոշում ենք կայացրել, և ես այդ որոշման պատասխանատվությունը կրում եմ»։

2020 թ․ նոյեմբերի 9-ին կապիտուլիացիոն ակտից մոտ 40 օր հետո Կապան համայնքի անվտանգային համակարգը, փաստորեն, հայտնվեց աննախադեպ խոցելի վիճակում, ինչը շարունակվում է մինչև հիմա։

Այնուհետև՝ 2020 թ․ դեկտեմբերի 18-ից հետո և հատկապես Ադրբեջանի՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով երեք կողմից շրջափակման մեջ հայտնվեցին Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղը, Շիկահողի արգելոցի զգալի մասը։

Ընդ որում՝ մեզանում ծամոն դարձած Ալմա-Աթայի հռչակագրի օրերում վերոնշյալ տարածքները գտնվում էին հայոց ինքնիշխանության ներքո։

Հարց․ Ի՞նչ հանգամանքների արդյունքում կամ ո՞ր մի շան որդու անպատասխանատվության հետևանքով այդ տարածքները հայտնվեցին ազերիների տիրապետության ներքո։

Այնուհետև՝ Շիկահողի արգելոցի մոտ 1/6-րդ մասում, որ զավթել են ադրբեջանցիները, օրը ցերեկով անտառահատման աշխատանքներ են իրականցվում։

Արդյո՞ք խաղաղության օրակարգով է պայմանավորված այդ ամենը։

Արդյունքում՝ Կապան համայնքի 27 քառակուսի կմ կամ 2700 հա տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Բացի օկուպացված հողերից, մի քանի հարյուր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր էլ գտնվում են հակառակորդի փաստացի նշանառության տակ և այլևս պիտանի չեն օգտագործման համար։

Այդ ամենին հավելենք Կապանի տարածքի հաշվին առաջացած չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը (թե՛ Շիկահողի արգելոցում, թե՛ դրանից դուրս), որը չի գտնվում կողմերից որևէ մեկի տիրապետության ներքո, սակայն դիտարկվում է երկու կողմից, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է Կապան համայնքի հողերի այդ մասը ևս։

Ու շփման գծի ամբողջ երկայնքով բնակիչները մինչև օրս (կամա-ակամա) սպասում են ինչ-որ զարգացումների։

Իսկ հիմա ամենագլխավոր հարցը՝ ինչպե՞ս ենք շտկելու ստորացուցիչ այդ իրավիճակը, ինչպե՞ս ենք վերականգնելու Կապան համայնքի տարածքային ամբողջականությունը։

Միայն թե չասեք՝ սահմանազատման-սահմանագծման միջոցով, քանզի Սյունիքի արևելյան սահմաններն ամբողջապես, այդ թվում՝ Կապան համայնքի տարածքում, վերջին հարյուր տարում երկու անգամ սահմանազատվել-սահմանագծվել է։

Խորհրդային Միության փլուզման ժամանակ էլ Կապանի և հարևան ադրբեջանական շրջանների միջև տարածքային վեճեր չեն եղել։

***

ՔՊ-ի կապանյան նախընտրական թիմի հարգելի պարոնայք և տիկնայք

Միանշանակ՝ բնական ու տրամաբանական է ձեր ձգտումը ստանձնելու Կապան համայնքի կառավարումը։

Սակայն դրանից առաջ դուք պարտավոր եք պատասխանել վերոնշյալ և նմանատիպ հարցերին, այլապես անկեղծ չի կարող ընկալվել ձեր ձգտումը, այլապես կապանցիների զգալի մասը երաշխիք չի կարող ունենալ, որ վերոնշյալ ողբերգական իրադարձությունները՝ առավել ողբերգական հետևանքներով, չեն կրկնվի։

Հրաժարվեք մանրաթեմայնությունից (թեև արծարծվող բոլոր հարցերն էլ կարևոր են) և առերեսվեք իրականության հետ։ Հակառակ պարագայում տեղի ունեցողը խաղի տպավորություն է թողնում։

 

93 տարեկանում երկրային կյանքին հրաժեշտ է տվել Գրիգորի Գաբրիելյանցը

23.11.2026 12:04

Ինքնաժխտումի ամենակարճ ճանապարհը․ նախընտրական Կապանում ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է առերեսվել իրականությանը

23.11.2026 11:52

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը

23.11.2026 10:25

Վարչապետի ուղերձը նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով

23.11.2026 10:24

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02