«ԻնՍպորտ֊Սյունիքը» մեկ տարեկան է

15.01.2024 16:35
1481

«ԻնՍպորտ-Սյունիք» մարզաառողջարարական բազմաֆունկցիոնալ համալիրը բոլորեց գործունեության մեկ տարին։ Հունվարի 14֊ին այդ առթիվ միջոցառումներ էին կազմակերպվել։ Նախ՝ համալիրի նախասրահում այցելուներին բարեմաղթանքներ հղեց «Ինսպորտ Սյունիք»-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ով երախտագիտություն հայտնեց այն անձանց , ովքեր նախանձախնդիր են եղել մարզահամալիրի ստեղծմանը եւ կայացմանը, նախեւառաջ  «ԵՊՀ շրջանավարտերի միավորում» ՀԿ նախագահ, մեր հայրենակից Արսեն Քարամյանին։ Շնորհակալություն հայտնվեց համալիրի աշխատակիցներին, որոնց ջանքերով առողջ ապրելակերպ է սերմանվում, մանավանդ մատաղ սերնդի մեջ։ Տնօրենը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում սպասարկման որակն էլ ավելի կբարելավվի։

Ներկաներին ողջունեց նաև «ԻնՍպորտի» խորհրդի գործադիր տնօրեն Դավիթ Հայրապետյանը։ Այնուհետև Երևանից ժամանած մարզիչները հանդես եկան ցուցադրական ելույթներով։

Հիմնական իրադարձությունը համալիրի լողավազանում էր, որտեղ երեխաների համար լողի մրցույթ կազմակերպվեց։ Առաջին երեք տեղ գրավածները պարգևատրվեցին մեդալներով, հաղթող ճանաչվածները՝ նաև հուշանվերով։

Մինչեւ երեկո տարբեր սրահներում միջոցառումներ անցկացվեցին, և համալիրում իշխում էր տոնական տրամադրությունը։

 

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40