Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18
393

Արվեստագետ, գրող, ֆոտոռեժիսուրայի հիմնադիր, արմատներով վաչագանցի Ժիրայր Աղավելյանն ընթերցողի սեղանին է դրել իր վեցերորդ՝ «Կանթեղներ» գիրքը՝ հովանավորությամբ բելգիաբնակ Անահիտ Օհանյանի։ Նրանում առանձնակի արժևորված են Սուրբ Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, Սուրբ Գրիգոր Նարեկացին, Խրիմյան Հայրիկը, Կոմիտասը, ովքեր պատմականորեն մեծ հետք են թողել հայոց հոգևոր կյանքի հաստատման ճանապարհին։ Գրքի տիտղոսաթերթին Ջորջ Բայրոնի հայտնի ձևակերպումն է.«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»։ Սա պատահական չէ ընտրված, քանզի «Կանթեղներում» զետեղված բանաստեղծություններն ըստ ամենայնի աղոթքներ են առ Աստված։ Ընդ որում գեղարվեստական խոսքն ամբողջանում է Ժ․ Աղավելյանի ինքնատիպ նկարներով։

Արդեն ավանդույթ է ձևավորված, որ օգոստոս ամսին Ժիրայր Աղավելյանն իր  նոր գիրքը ներկայացնում է հայրենակիցներին։ Նախանցյալ տարի «Մտորում են նկարները» գիրքն էր, անցյալ տարի՝ «Ստվերի լույսը»։ «Կանթեղներ»-ի շնորհանդեսը տեղի ունեցավ  օգոստոսի 21-ին «Կապանի գրադարանների միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում։ Նախ ցուցադրվեց Ժիրայր Աղավելյանի նկարահանած «Աստղերի կանչով» տեսաֆիլմը, որ վկայում է նրա գեղագիտական ճաշակի մասին։

Ներածական խոսքով հանդես եկավ գրքի խմբագիր Մարիամ Մանուկյանը՝ նշելով «Կանթեղների» գեղարվեստական արժանիքները։

«Կանթեղների» վերաբերյալ կարծիքներ և դիտարկումներ հայտնեցին Նելլի Օրբելյանը, Համլետ Մարտիրոսյանը։ Մասնավորապես, այն միտքը հայտնվեց, որ «Կանթեղները» նման չէ որևէ գրքի, և դա նրա ամենաբնութագրական արժանիքն է։ Նաև նշվեց, որ հեղինակի չափածոն ծնունդ է առնում նրա գեղանկարչության խորքերից։ Գրադարանի աշխատակիցները բանաստեղծություններ ասմունքեցին գրքից։

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը ևս իր խոսքում ընդգծեց այն միտքը, որ գիրքն ամբողջությամբ աղոթք է, որ ընթերցողին ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը դեպի հոգու խորքը։

Վերջում Ժիրայր Աղավելյանը երախտագիտության խոսք ասաց, որը հակիրճ էր․ «Շնորհակալ եմ բոլորիցդ, որ այստեղ եք և ձեզ կրկին տեսնելու բարեբախտությունն ունեմ։ Իմ արմատները միշտ կանչում են ինձ։ Ուրախ եմ, որ այս հողի զավակն եմ»։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40