Իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրել. Պուտին

29.01.2025 13:23
520

«Բանակցություններ կարելի է վարվել ցանկացածի հետ, սակայն իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրել»:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները»,- «Մոսկվա» հաղորդաշարի հեղինակ և վարող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ նախագահը, նույնիսկ ռազմական դրության պայմաններում, իրավունք չունի երկարաձգել իր լիազորությունները, և խոսքը վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը։

«Սա շատ լուրջ խնդիր է, որը պետք է երաշխավորի և՛ Ուկրաինայի, ի դեպ, և՛ Ռուսաստանի անվտանգությունը լուրջ երկարաժամկետ պատմական հեռանկարի համար։ Բայց փաստաթղթերի ստորագրման տեսանկյունից այստեղ, իհարկե, ամեն ինչ պետք է լինի այնպես, որ իրավաբանները մեզ հաստատեն այն մարդկանց օրինականությունը, ովքեր ուկրաինական պետության կողմից լիազորված կլինեն ստորագրել այդ համաձայնագրերը»,- ասել է Պուտինը։

armtimes.com

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26