ԵՄ առաջնորդներն արձանագրել են՝ ԼՂ հակամարտությունը չի կարող ենթարկվել արտաքին միջամտության

02.10.2020 13:05
1437

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 1-ին Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության: ԵՄ առաջնորդներն ընդգծել են ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել կայուն հրադադարի ռեժիմը և հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության»:

Խուրհուրդը նաև նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Բարձր հանձնակատարին խնդրել է ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34