Այս տարվա նոյեմբերին Գորիսում կանցկացվի շախմատի միջազգային խոշոր մրցաշար

27.03.2025 15:34
891

Մարտի 22-ին Գորիսում հանդիպեցինք ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին։

Օգտվելով առիթից՝ նրան հրավիրեցինք հարցազրույցի։

– Պարոն Լպուտյան, ի՞նչ առաքելությամբ եք Գորիսում։

– Շախմատի ակադեմիան և «Մեր ապագան» հիմնադրամը՝ պարոն Կարապետյանի գլխավորությամբ, ամբողջ հանրապետությունում իրականացնում են շախմատային միջոցառումներ։ Իհարկե, դա մեծ  ոգևորություն է առաջ բերել տարբեր մարզերում, որովհետև այդպիսի մրցաշարեր հազվադեպ են կազմակերպվում։ Քանզի մարզում անց է կացվում շախմատի կիսաեզրափակիչ փուլը և լավագույն 12 շախմատիստը հնարավորություն են ունենում խաղալ եզրափակչում։

Այսօր եզրափակիչ փուլն անցկացվում է Գորիսում, և այդ նպատակով էլ այստեղ ենք։

Դրա հետ մեկտեղ, իհարկե, կարևորում ենք  այն աշխատանքները, որ այժմ իրականացվում է Գորիսում։

Այստեղ առաջին անգամ կանցկացվի  շախմատի միջազգային խոշոր մրցաշար, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 11-21-ը։

Այցս նաև առիթ է, որպեսզի ծանոթանամ առկա պայմաններին, հնարավորություններին:

– Ձեզ ճանաչում են հանրապետությունում, ուստի և կուզենայինք իմանալ՝ ներկայումս ինչո՞վ եք զբաղվում։

– Հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալն եմ, Շախմատի ակադեմիայի հիմնադիր–նախագահը և Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։

Հայաստանն ունի Շախմատի գիտահետազոտական ինստիտուտ, որն ամբողջ աշխարհում միակն է։ Մեր հետազոտությունները՝ շախմատի ոլորտի հետ կապված, ներկայումս հետաքրքրում են աշխարհի բազմաթիվ երկրների, նրանց ներկայացուցիչները կապի մեջ են, փորձում են մեր հետազոտությունների արդյունքներից հասկանալ՝ որքանո՞վ է շախմատը կարևոր կրթական համակարգում։

– Որքան տեղյակ ենք՝ Շախմատի ակադեմիան Սյունիքում ունի մասնաճյուղեր։

– Այո, Սյունիքում ունենք երեք մասնաճյուղ՝ Կապանում, Մեղրիում, Ագարակում։

Նախկինում հանրապետությունում ունեինք Շախմատի ակադեմիայի 53 մասնաճյուղ, ցավում եմ, որ այսօր դրանց թիվը բավականին կրճատվել է և դարձել 27։

– Ձեր գնահատականը Սյունիքում գործող մասնաճյուղերին։

– Ալեքսը, ով Կապան քաղաքից է, այժմ դարձել է միջազգային վարպետ, ինչը հիմնականում Կապանի մասնաճյուղի աշխատանքի արդյունքն է։

Նույնը կասեմ Արարատի մարզից Հայկ Մարտիրոսյանի և Աննա Մարտիրոսյանի մասին․․․

Այնպես որ՝ մասնաճյուղերը բավականին լավ արդյունքներ են տալիս։

– Արդյո՞ք նկատում եք աշակերտների հոսքի ավելացում այդ մասնաճյուղերում։

– Ոչ միայն մասնաճյուղերում, այլ ամբողջ հանրապետությունում նկատվում է շախմատի հանդեպ հետաքրքություն։

Միևնույն ժամանակ շախմատը դրական արդյունք է տալիս դպրոցներում...

Մենք շախմատն ընդգրկել ենք հանրակրթական դպրոցի ծրագրերում՝ նկատի ունենալով, որ նրա հնարավորությունները շատ օգտակար են մարդու զարգացման և ձևավորման համար։

Մեր ժամանակներում՝ ամենուր, շատ բան է փոխվում կրթական համակարգում։ Շախմատի միջոցով կարող ենք օգտակար լինել երեխաների զարգացմանը։

– Արդյո՞ք տեղեկություններ ունեք Սյունիքի մարզի մասշտաբով՝ շախմատային ոլորտին երեխաների ընդգրկվածության վերաբերյալ։

– Ստույգ թիվ չեմ կարող ասել։

Ձեր ունեցած տեղեկություններով՝ քանի՞ երկրներ են հետաքրքրված շախմատը դպրոցական ծրագրերում ընդգրկելու խնդրով։

– 150 երկիր այսօր շահագրգռված է, որ շախմատ առարկան ընդգրկվի դպրոցական ծրագրերում, որովհետև հասկանում են՝ շախմատը հնարավորություն է տալիս երեխաների մեջ զարգացնել  մտածելու, տրամաբանելու, հաշվելու ունակությունները։

– Մեր հանրապետությունում շախմատն  առաջին անգամ ե՞րբ ընդգրկվեց հանրակրթական դպրոցի ծրագրում։

– Աշխատանքները սկսել էինք 2007 թվականից։

Դա տեղի ունեցավ 2011 թվականին․․․

Այդ գործընթացը խնդիրներ ունեցա՞վ, թե՞ ընթացել և ընթանում է առանց դժվարությունների։

Մեր Գիտահետազոտական ինստիտուտի միջոցով՝ տարիների ընթացքում տեսել ենք, թե որքան սխալներ ենք թույլ տվել այդ ոլորտում՝ և՛ անհարժեշտ նյութերի, և՛ վերապատրաստման խնդիրների առումով։ Եվ այդ ամենից համապատասխան եզրակացություններ ենք անում։

– Հանրակրթական դպրոցի ո՞ր դասարաններում են անցնում շախմատ առարկան։

– Երկրորդ, երրորդ, չորրոդ դասրաններում։ 

Մենք չորս տարի շարունակ հանդիպումներ ենք ունեցել և՛ մանկավարժների, և՛ հոգեբանների, և՛ մեթոդիստների, և՛ բժիշկների հետ՝ որոշակիացնելու, ճշտելու, թե  երեխաները ո՞ր տարիքում ինչ որակներ են ունենում մտքի զարգացման առումով, ու այդ ամբողջը հաշվի առնելով որոշեցինք 2-4-րդ դասարաններում դասավանդել շախմատ առարկան։

– Ինչպե՞ս եք լուծում կադրային կամ մարզչական հարցը։

– Այստեղ մարզչական խնդիր չկա, կա մանկավարժների խնդիր։ Շախմատի ակադեմիայի և Գիտահետազոտական ինստիտուտի հետ տարեկան 2-3 անգամ վերապատրաստումներ ենք իրականացնում, այսօր էլ վերապատրաստումներ են ընթանում Շիրակում։ Այդ երկու կառույցները համատեղ իրականացնում են,  հավատացեք, զգալի աշխատանք։ Ամեն մի վերապատրաստում տարբերվում է նախորդից։ Ամեն վերապատրաստումից հետո հետադարձ հայացք ենք ձգում, և քննարկումները հնարավորություն են տալիս ավելին տեսնել ու ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերել, որն ավելի արդյունավետ է դարձնում հետագա վերապատրաստումները։

– Կարո՞ղ ենք փաստել, որ դպրոցներում լուծված է մանկավարժ կադրերի հարցը։

– Փորձում ենք լուծել՝ որքան հնարավոր է, թեև դա շատ բարդ խնդիր է։

Կուզենայինք վերապատրաստումների հարցում ավելի մեծ աջակցություն ստանալ, քանզի դա բավականին ծախսատար գործընթաց է։

– Ժամանակին Գորիսում բացվեց շախմատի դպրոց, որի հիմնադիր տնօրենը Տիգրան Գրիգորյանն էր, դպրոցն Ալբերտ Օրդյանի անունով կոչվեց․․․

Տարօրինակ է, որ այդ դպրոցն իրավաբանական անձի կարգավիճակից դարձավ մարզադպրոցի ստորաբաժանում։ Ոլորտի մասնագետներն այդ միավորումն արհեստական են համարում, ոչ օգտակար։ Ձեր կարծիքը։

– Կարծում եմ՝ համայնքային խնդիր է․․․

Բայց դպրոցի հիմնադրման գործընթացին մասնակցություն եմ ունեցել ժամանակին։

– Շախմատի ոլորտում Հայաստանը ժամանակին շատ մեծ համբավ է ունեցել․․․ Ի՞նչ վիճակում է հայկական շախմատը, եթե ոլորտը դիտարկենք աշխարհի մասշտաբով։

– 2024 թ. օլիմպիական խաղերն անցկացվեցին Բուդապեշտում՝ ՖԻԴԵ–ի 100-ամյակն էր։ Բարձրաձայնվեցին այդ  տարիների լավագույնների անունները։ Հայաստանի թիմը  լավագույնների թվում առաջինն էր։ Չգիտեմ՝ այդպիսի նվաճում երբևիցե կունենա՞նք, թե՞ ոչ։ Բազմաթիվ երկրներ ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ նաև մարդկային և տնտեսական ռեսուրսների տեսակետից՝  Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ռուսաստան․․․ Իսկ մենք՝ 2,5-3 մլն բնակչությամբ շատ ջանքեր պետք է գործադրենք, որ մնանք այդքան բարձր դիրքերում։

Այո, անչափ մեծ աշխատանք և միասնական գործունեություն է պահանջվում, որպեսզի պահպանենք այն, ինչին հասել ենք։

– Նախկինում շախմատի ոլորտում ունեինք պարբերական մամուլ, հեռուստահաղորդումներ, իսկ հիմա՞․․․

– Վեց–յոթ տարի առաջ երեք-չորս հեռուստաընկերություններ հաղորդաշարեր ունեին, շախմատի դասընթացներ էին անցկացվում, շախմատի վերաբերյալ թողարկումներ հեռարձակում․․․

Շախմատը չի կարող հետաքրքիր չլինել, շատ եմ ափսոսում, որ հեռուստաընկերություններում շախմատի մասին հաղորդաշարեր այս պահին չունենք։

Որպես մեր զրույցի ամփոփում՝ կուզենայինք Ձեր կարծիքը լսել շախմատի վերաբերյալ։

– Շարունակում եմ համարել, որ շախմատը կրթական համակարգի կարևոր մաս  է կազմում, ամեն տարի 40 հազար երեխա է շախմատ խաղալ սովորում, 13-14 տարվա մեջ՝ 600 հազարից ավելի երեխա, չհաշված ծնողները։

– Շնորհակալություն զրույցի համար։

 

Զրույցը՝ Մարիամ Լազարյանի

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37