Կիրակոսյան Արայիկ. նահատակ պայմանագրայինը Անգեղակոթից

25.10.2021 14:46
1743

Կիրակոսյան Արայիկ Էդիկի. ծնվել է 1991 թ. մայիսի 16-ին Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում: Սովորել է Անգեղակոթի միջնակարգ դպրոցում: 2009-2011 թվականներին ծառայել է Հայոց բանակում:

Ամուսնացած էր՝ ունի երկու որդի:

Բանակից զորացրվելուց շատ չանցած՝ պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում:

Արայիկը վարորդ էր. Սիսիանի մերձակա դիրքեր տանող ճանապարհները ծանր ու դժվարանցանելի են, բայց Արայիկը երբեք դիրքապահ տղաներին կես ճանապարհին չի թողել, դիրքապահ ընկերներից Տիգրանն է պատմում Արայիկի մասին.  «Մեզ հետ բարձրանում էր դիրքեր, մնում էր մեզ հետ, փորձում էր օգնել յուրաքանչյուրին: Օգնող, հասնող մարդ էր, համեստ, բարի, ընկերասեր, գյուղում հարգված, բոլորիս կողմից սիրված: Միակ տղան էր, քույրեր ուներ, բայց եղբայր չուներ: Արայիկը երկու տղա ունի, հիմա ինչքան գիտեմ, գյուղում չեն, ծնողների հետ էին, բայց հիմա ծնողները երեխաների կարոտով են ապրում: Արայիկի նման տղաները պիտի շատ լինեն, որովհետեւ մարդ պիտի կարողանա պետքական լինել, Արայիկը բոլորի համար եւ բոլոր տեղերում կարողանում էր իրեն դրսեւորել՝ հմուտ վարորդ էր, լավ զինվորական, բանիմաց հողագործ, հասնող-օգնող համագյուղացի ու ընկեր: Մի խոսքով՝ հրաշալի մարդ էր: Հոկտեմբերի 7-ին գնաց Արցախ, մի քանի օր անց իմացանք, որ զոհվել է, անասելի ցավ է տեսնել , թե ինչպես է պատերազմը խլում երիտասարդ տղայի կյանք՝ ծնողներին հավերժ սգավոր, երեխաներին՝ որբ թողնում. անիծվի պատերազմը...»:

Արայիկ Կիրակոսյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին Կարմիր Շուկայի մոտակայքում: Հուղարկավորվել է հոկտեմբերի 29-ին Անգեղակոթի պանթեոնում:

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40