Իրադարձությունների օբյեկտիվ գնահատականը ժամանակն է տալիս

15.11.2022 13:01
471

Գաղտնիք չէ, որ անկախության ուղի ընտրած ազգերի ճանապարհը միշտ էլ եղել է դժվար, լի խոչընդոտներով ու հակասություններով։ Դրա վառ ապացույցը մեր ժողովրդի հետխորհրդային ժամանակաշրջանի շուրջ 30-ամյա պատմությունն է։ Շատ դեպքերում թվում է, թե երկրի ղեկավարն այս կամ այն հարցը պետք է լուծեր քո պատկերացրած ձևով, սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ քո պատկերացումները պարզապես հիմնավորված չեն։

Եվ երբ այս տեսանկյունով ներկայումս հետադարձ հայացք եմ ձգում 2018-20 թթ իրադարձություններին, զգում եմ՝ իմ գնահատակնները ՀՀ իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ, մեղմ ասած, այնքան էլ օբյեկտիվ չէին։ Դա է պատճառը, որ 2020 թ. դեկտեմբերի 19-ին syuniacyerkir.am կայքում (որը 2021 թ. հունվարին հրապարակվել է նաև ankakh.com կայքում) «Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը ժամանակի հրամայականն է» վերնագրով իմ հոդվածի վերաբերյալ ունեմ այլ՝ հակադիր մոտեցում: Օրինակ, իշխանության կազմի մասով կարող եմ ասել, որ  ներկայումս իշխանության թե′ օրենսդիր և թե′ գործադիր մարմիններում աշխատում են արդեն պատշաճ փորձ ունեցող կադրեր, որոնց շարքում մեծ թիվ են կազմում նաև երիտասարդները։

Իհարկե, օրվա իշխանությանը քննադատելը միշտ էլ դյուրին է, սակայն, երբ  փորձում ենք հասկանալ ներկա ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացները և մեր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ապա համոզվում ենք, որ պատկերը բոլորովին այլ է։

Այսօր այն կարծիքին եմ, որ բարձրագույն կրթական և ընդհանրապես մյուս կրթական հաստատություններում գործող կոլեկտիվ կառույցները չպետք է մասշտաբային կերպով խառնվեն, առավել ևս իրենց քննադատական դիտողություններով միջամտեն քաղաքական գործընթացներին։ Կրթական հաստատություններն ունեն ոչ պակաս կարևոր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել այնպիսի սերունդ, որը հետագա գործունեությամբ կարող է շենացնել մեր երկիրն ու հզորացնել մեր պետությունը։  

 2018 թ. մայիսին վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը, իրոք, լավ ժառանգություն չի ստացել։ Խոսքը ոչ միայն երկրի ներքին կյանքի մասին է, որտեղ ծաղկել էին տնտեսության մոնոպոլացումը, ռեսուրսների թալանը, կադրային հովանավորչությունը, մաֆիոզական հարաբերությունները, ամենատարբեր մակարդակներում հարցերի լուծման, այսպես կոչված «ռազբորկայի» տարբերակները և շատ այլ բացասական երևույթներ, այլ նաև նախահեղափոխական ժամանակաշրջանի ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին է, որի հետևանքով ղարաբաղյան հարցի լուծումը տարիներ շարունակ մնաց միջազգայնորեն  որևէ ձևով չհստակեցված և անորոշ վիճակում:

Պատահական չէր, որ 2018 թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական հեղափոխությունը, մեղմ ասած, բարի աչքով չընդունվեց տոտալիտար գործելակերպ ունեցող մի շարք (այդ թվում՝ հետխորհրդային տարածքում գտնվող) երկրների ղեկավար ռեժիմների կողմից։ Գուցե դա՞ էր այն հիմնական պատճառներից մեկը, որ սանձազերծվեց 2020 թ. Արցախյան պատերազմը։ Պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների և մեր պարտության պատճառների մասին դեռ շատ կխոսվի, սակայն մի բան պարզ է՝ հայորդիները կռվում էին ադրբեջանաթուրքական և վարձկան  հսկայական ուժի դեմ, այն էլ՝ միայնակ։

Ինչ վերաբերում է հետպատերազմական ժամանակաշրջանին, ապա կարծում եմ՝ ներկա չափազանց բարդ ժամանակաշրջանում տեղի են ունենում  ոչ կանխատեսելի աշխարհաքաղաքական իրադարձություններ, և երկրի ղեկավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը ջանքերի մեծագույն լարումով փորձում են լուծել մեր ազգի ու պետության առջև ծառացած բարդագույն խնդիրները, որպեսզի նորից չկանգնենք մեծագույն աղետի առջև։

Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերի, մտավորականների, ազգի մյուս խավերի գործունեության միակ ճիշտ ճանապարհը համախմբումն է ընդհանուր ազգային շահի շուրջ, որով կնպաստենք երկրի իշխանություններին՝ լուծելու երկրի առջև ծառացած  բարդագույն խնդիրները։

 

Լեռնիկ Պետրոսյան

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի դասախոս,

մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01