Իրանական կայքը բացահայտել է Ադրբեջանի հերթական քարոզչական կեղծիքն ու խայտառակությունը

04.03.2019 15:02
1161

Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչության հերթական դրսևորումը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին: Վկայակոչելով Իրանում գործունեություն ծավալող «Արաքս»  հայկական շաբաթաթերթը, իրանական «Ազարիհա» կայքը բացահայտել է, որ Ադրբեջանի դեսպանատան կողմից Խոջալուի դեպքերի հետ կապված Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկար:

«Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված այս տարվա լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից և որին մասնակցում էին այդ երկրի դեսպանը և Բաքվում աշխատած մի քանի նախկին իրանցի դիվանագետներ: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված նկարներ են, որոնք փաստորեն պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է որպես Խոջալուի զոհեր»,- «Ստախոս հովիվը» վերտառությամբ հոդվածում գրել է իրանական կայքը: 

Իրանական կայքը հավելում է, որ ցուցահանդեսում ներառվել է չոր անապատում մահացած երեխայի առջև ծնկի իջած կնոջ պատկեր, մինչդեռ Խոջալուն գտնվում է Աղդամի և Ասկերանի միջև կիսալեռնային ցուրտ և ձնապատված մի տարածքում: «Լուսանկարի հետազոտությունը պարզեց, որ այն պատկերում է Օսմանյան կայսրությունում հայերի՝ դեպի Սիրիա, Հալեպ բռնագաղթը. լուսանկարը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից»,- գրել է կայքը:

Այն նաև գրել է, որ վերջին տարիներին Թուրքիան և Բաքուն, Խոջալուի ողբերգությունը ուռճացնելով, փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հետ։

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22