«Թրամփի ուղու» մաքսային վերահսկողությունը իրականացնելու է Հայաստանը. ՊԵԿ նախագահ

18.08.2025 17:35
491

«Թրամփի ուղու» վրա, ըստ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի, գործելու է Հայաստանի մաքսային ծառայությունը` երկրի իրավազորության տրամաբանությամբ։ «Սա միանշանակ է»,- «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ հարցազրույցում ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ կիրառվելու են ԵԱՏՄ-ի կանոններն ու ընթացակարգերը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ վաշինգտոնյան փաստաթղթերում ամրագրված սկզբունքները ենթադրում են Հայաստանի պետական ծառայությունների լիարժեք գործարկում նաև տվյալ ճանապարհի սահմանային հատվածներում. «Հայաստանի Հանրապետության ծառայությունների բոլոր տեսակները, որոնք տարածվում են մյուս սահմաններին, նաև այդ սահմանին պիտի աշխատեն, և այս մոտեցումը հստակ հիմնավորում է, որ մաքսային ծառայությունը գործելու է»։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները նախաստորագրեցին համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանը, ԱՄՆ-ի և փոխադարձ համաձայնեցված երրորդ կողմերի հետ, կսահմանի իր տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը։

Հռչակագրով ամրագրվում է, որ բոլոր ապաշրջափակվող հաղորդուղիները, ներառյալ նշվածը, գործելու են մասնակից երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Ծրագիրը կապահովի նաև անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական մասի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև՝ «փոխշահավետ առավելություններ ստեղծելով Հայաստանի միջազգային և ներքին հաղորդակցության համար»։

Էդուարդ Հակոբյանը շեշտում է, որ ՊԵԿ-ի ընթացիկ քաղաքականությունն ուղղված է «տոտալ պարզեցումներին»՝ արտաքին առևտրի և տնտեսության խթանման համար. «Վերջերս ներդրել ենք ավտոմատ բացթողնման ռեժիմ, արտահանողների համար գործում է 24/7 սպասարկում, գործարկվել է ծանուցման համակարգ՝ հեռավար սպասարկման համար»։ Նրա խոսքով՝ այժմ մշակվում է միասնական նոր թվային հարթակ, որը թույլ է տալու կրճատել շփման ժամանակը բիզնեսի ու քաղաքացիների համար։

Կադրերի մասնագիտական ու տեխնիկական հնարավորությունների բարձրացման առումով, ըստ Հակոբյանի, ԱՄՆ-ի հետ կնքված երկրորդ հուշագրով ամրագրվել է մաքսային ոլորտի կարողությունների զարգացման կետը․ «Շուտով ԱՄՆ գործընկերների հետ կսկսենք այդ գործընթացը, որտեղ կփորձենք զարգացնել մեր կարողությունները»։ Խոսքը, ըստ ՊԵԿ նախագահի, ներդրումային և ինստիտուցիոնալ աջակցությանն է վերաբերում, ոչ թե օպերացիոն «արտաքին ներկայությանը» մաքսային կետերում։

ՊԵԿ ղեկավարը նշում է նաև, որ ճանապարհի մաքսային մոդելի և կոնկրետ տեխնիկական լուծումների քննարկումները դեռ չեն իրականացվել. «Դեռ մոդելը չի քննարկվել։ Դա ապագայի տեխնիկական քննարկումների առարկա է համապատասխան աշխատանքային խմբերում»։ Պաշտոնյաի խոսքով, գործընթացը կսկսվի քաղաքական համաձայնությունների իրականացման փուլում, և ՊԵԿ-ը «միանշանակ ներգրավված է լինելու» թե՛ կադրերի կարողությունների բարձրացման, թե՛ համակարգերի արդիականացման ուղղությամբ։

Այն բանից հետո, երբ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ և ներկայությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստաթղթեր ստորագրեցին, Ռուսաստանի արտգործնախարարությունը մի շարք մտահոգություններ բարձրաձայնեց։ Դրանցից մեկը վերաբերում էր «Թրամփի երթուղի» անվանումը ստացած՝ Սյունիքում կառուցվելիք նոր ճանապարհի մաքսային կարգավորումները ԵԱՏՄ օրենքներին համապատասխանեցնելու դժվարությանը՝ պայմանավորված մաքսակետերում ԱՄՆ հնարավոր ներկայությամբ։

ԵԱՏՄ շրջանակում համադրման մասին հարցին անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ այս փուլում այդ մասով քննարկում չի եղել, սակայն անհանգստանալու առիթ չկա. «Եթե մեր պետությունն է ծառայությունը մատուցելու, ապա մեր մաքսային ծառայությունը ներկա է լինելու, և հետևաբար գործելու են ԵԱՏՄ-ի կարգերը»։ Ճանապարհը, նրա խոսքով, սահմաններով ընդհատվող ենթակառուցվածք է, իսկ սահմաններին «լինում են ծառայություններ», այդ թվում՝ մաքսային վերահսկողություն։

Ըստ ՊԵԿ նախագահի, գործնական մանրամասները՝ անցակետերի աշխատանքից մինչև պարզեցված ընթացակարգերի կիրառումը, կսահմանվեն մասնագիտական քննարկումների ընթացքում, սակայն սկզբունքայինը հստակ է. «Հայաստանի իրավազորությունը և մաքսային վերահսկողությունը այդ ճանապարհի վրա կապահովվեն»։

 

civilnet.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08