Իրանական կիրառական արվեստի ցուցադրություն Կապանում

17.03.2023 15:45
2521

Կապանի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկի նախասրահում մարտի 17-ին բացվեց Իսլամական արվեստի Թավրիզի համալսարանի ուսանողների և արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցադրանքում ներառված են 35 արվեստագետի գործեր՝ կաշվե, փայտե, ապակե, կերամիկական, ասեղնագործ աշխատանքներ, որոնք պատկերացում են տալիս հեղինակների նախասիրությունների և ճաշակի մասին:

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրավին ընդգծեց այն միտքը, որ ցուցահանդեսը ևս մի առիթ է երկու երկրի մշակութային կապերն ըստ ամենայնի սերտացնելու: Այս համատեքստում նա նշեց, որ մշակութային սույն ձեռնարկն իրականություն դարձավ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի, Թավրիզի արվեստի համալսարանի, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության  նախաձեռնությամբ ու հովանու ներքո: Ցուցահանդեսը նաև ճանաչողական նպատակ ուներ այն իմաստով, որ Կապանի ու Թավրիզի ուսանողները ծանոթանան միմյանց ստեղծագործական աշխատանքներին:

Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը ողջույնի խոսքում նշեց, որ Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացմամբ՝ նոր հնարավորություն է ստեղծվել երկու երկրի պատմամշակութային կապերին նոր բովանդակություն հաղորդելու առումով: Դրանից զատ՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և Կապանում ԻԻՀ հյուպատոս Աբեդին Վարամիի ջանքերով սկիզբ է դրվել փոխայցելությունների, նախադրյալներ ստեղծվել՝ մշակութային միջոցառումներ կազմակերպելու և տնտեսական կապերն ամրապնդելու: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ նման համատեղ միջոցառումները շարունակական կլինեն:

Պաշտոնական արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծանոթացան ցուցադրանքին. մանավանդ կերամիկական աշխատանքներն աչքի էին ընկնում գունային հետաքրքիր լուծումներով:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Հաբիբ Դիդավը տպավորված էր կապանցիների՝ ցուցահանդեսի հանդեպ դրսևորած հետաքրքրությունից և ջերմ վերաբերմունքից, ցուցահանդեսի հաճելի մթնոլորտից. «Արվեստը մերձեցնում է ժողովուրդներին, ուստի մենք շատ բան ունենք սովորելու միմյանցից», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Ցուցահանդեսին մասնակցում էին նաև Կապանի արվեստի քոլեջի սովորողները: Կրթօջախի դասախոս Մոնիկա Թևանյանը կարևորեց նման ցուցահանդեսի կազմակերպումը մարզկենտրոնում, քանզի այն կապանցի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հարևան երկրի կիրառական արվեստին:

Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 21-ը, նաև կազմակերպվելու է ցուցադրվող նմուշների վաճառք:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի» և Ալեն Ծատրյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40