Զանգեզուրի կոմբինատի տնկարանային տնտեսությունը

17.10.2022 10:11
3997

Հանքարդյունաբերության հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր առաջնահերթություններից է համարում շրջակա միջավայրի պահպանությունը, Քաջարան քաղաքի, ազդակիր համայնքների կանաչապատումն ու բարեկարգումը: Վերջին մի քանի տարում այդ միտումն ավելի է խորացել, համենայն դեպս Քաջարանը տարեցտարի ավելի կանաչապատ ու ակնահաճո տեսք է ստանում: Այդ ամենին է միտված ձեռնարկության տնկարանային տնտեսության հիմնադրումը, որը գտնվում է Կապան-Նորաշենիկ ճանապարհի ձախ կողմում՝ Քաշունի գետի հարևանությամբ:

Հինգ հազար քառակուսի մետր տարածություն է զբաղեցնում տնկարանը, որը նախատեսված է ծառերի, թփերի, ծաղիկների աճեցման համար: Տարիներ առաջ այդտեղ ամայի տարածություն էր, որն ընկերության աշխատակիցների և հատկապես Ռաֆիկ Հովհաննիսյանի ջանքերով, ով տնկարանային տնտեսության և Քաջարան քաղաքի կանաչապատման համակարգողն է, դարձավ բուրաստան:

Ռաֆիկ Հովհաննիսյանն ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ գիտնական-գյուղատնտեսի որակավորմամբ: 1981-ից գյուղատնտեսության ոլորտում տարբեր պաշտոններ է վարել, 2008 թվականից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է, 2010-ից ընկերության բնապահպանության բաժնում՝ որպես մասնագետ, չորս տարի հետո՝ 2014-ին, ընկերության աշխատակիցների հետ մեկտեղ հիմնել է ձեռնարկության տնկարանային տնտեսությունը: 

Շատ շուտով, թեպետ մեծ դժվարությամբ, տնկարանը դարձել է լավագույներից մեկն իր տեսակային կազմով և բույսերի աճողունակությամբ։

Տնկարան մտնելով՝ մի այլ աշխարհում ես հայտնվում, այդտեղ քիչ հանդիպող ծառատեսակներ են աճում, նաև այնպիսիք, որ  մեզանում չեն հանդիպում ու նորություն են՝ ճապոնական սերկևիլ, հուդայածառ, օճառածառ, պիխտա, սպիտակ թխկենի, դեղին ակացիա, ալբիցիա, սիրիական վարդ և այլն:

Ինչպես տեղեկացնում է տնկարանային տնտեսության ղեկավարը, ոռոգման ջրի խնդիրը հիմնովին լուծված է: Որպեսզի հողը չթունավորվի, տնկարանում պարարտանյութ  չեն օգտագործում, նաև սրսկումներ չեն կատարում, ավելի ստույգ՝ միայն սրսկում կատարվում է  տերևակերների դեմ պայքարելու նպատակով, քանզի այլ ճանապարհով  հնարավոր չէ  վնասատուից ազատվել: Տնկարան նաև տեխնիկա չի մտնում, բոլոր աշխատանքները (փխրեցում, քաղհան, առուների քաշելը, ոռոգում և այլն) կատարվում են ձեռքով՝ ութ աշխատակցի միջոցով: Եվ դեռ, ղեկավարության հետ մեկտեղ, խնդիր է դրվել բանվորների թիվն ավելացնել:

- Մայիսից հետո այստեղից տնկի դուրս չի գալիս, որովհետև կպչողականությունը ցածր է լինում՝ 20-30 տոկոս, երեք տարի ծառ ենք աճեցնում, որ հետո չորանա՞. երկրորդ ծառատունկը լինում է հոկտեմբերի վերջից՝ հիմնականում նոյեմբեր ամսին, - մանրամասնում է զրուցակիցս: - Զգույշ պիտի քայլել տնկարանում, այստեղ ամեն  քայլափոխի յուրաքանչյուր տնկի արմատներ է ձգում մայր հողում: Երբ տնկին դառնում է 15-20 սմ, տեղափոխում ենք դպրոցական հողամաս, որտեղ մեկ-երկու տարի մնալուց հետո՝ մեկ մետր 20 սմ, իսկ որոշները երկու մետր հասակ ունենալուց հետո տեղափոխվում են կանաչապատման ենթակա տարածքներ:

37 տեսակի տնկի է աճում այդտեղ, դրանց երկարությունը 25 սմ-ից հասնում է երկու մետրի, որից հետո տեղափոխվում է մշտական գրանցման վայր: Ընդ որում՝ տնկիներ հատկացվում են մարզի համայնքներին, նախևառաջ կոմբինատի ազդակիր բնակավայրերին:

2018 թվականից ի վեր 24 հազար ծառ, թուփ ու տնկի մշտական գրանցում են ստացել, 30 հազարից ավելին սպասում են իրենց վերջնական հանգրվաններին:

Տնկարանային տնտեսությունը նաև անտառվերականգնման աշխատանքներ է կատարում: Քաջարանի մոտակա Սպիտակ ջուր (Սախկարսու) տարածքում 3,7 հեկտար անտառվերականգնման աշխատանքներ են կատարել:

14-16 հազար տնկի պատրաստ է անտառվերականգնման համար. դրանք ավանդական ծառատեսակներ են՝ երկու տեսակի կաղնի, թխկի, հացենի, փռշնի, որոնք մեր տարածաշրջանին բնորոշ են, որոնց սերմերն իրենք են հայթայթում, երբեմն Հայաստանի տարբեր վայրերից:

- Չկա այնպիսի մի ծառատեսակ՝ մեր բնաշխարհին բնորոշ, որ մեզ մոտ չլինի, ասում է գյուղատնտեսը:

Նաև ռեկուլտիվացիայի ենթակա տարածքներում են աշխատանքներ կատարվում. 2,5 հեկտար կորնգան են ցանել,  և շատ ընտիր է ստացվել:

Ռաֆիկ Հովհաննիսյանը միևնույն ժամանակ հավելում է, որ իրենց տնտեսությունն ընդլայնելու նպատակով ևս երկու հազար մետր տարածք է հատկացվել, մնում է ցանկապատել ու ոռոգման ջուր անցկացնել:

 Հունվարից կսկսեն աշխատանքները նոր հողամասի վրա...

 

Վահրամ Օրբելյան

 

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11