Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։