Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն

16.09.2022 17:20
947

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- IRNA-ի փոխանցմամբ, նշել է նախագահ Ռայիսին։

Նա հայտարարել է, որ Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22