Իրանում ակտիվացել են Արցախում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և սպառնալիքների քննարկումները

13.08.2024 17:42
771

«Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այն, որ Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով, դա ակնհայտ փաստ է և նրա` Ադրբեջանին հատկացվող ռազմաքաղաքական աջակցությունն ընդգծված էր:
Մյուս կողմից, Արցախի դեմ պատերազմն ու նրա օկուպացիան ուներ նաև աշխարհաքաղաքական բնույթ բոլոր այն ուժերի համար, ովքեր փորձում էին Իրանի դեմ օղակը սեղմել և ճակատն ընդլայնել ու այսօր, առավել քան երբևէ, Ադրբեջանի գործոնն օգտագործվում է Իրանի դեմ օպերացիաներում` հետախուզականից մինչև հնարավոր գործողությունների նախապատրաստում:
Ադրբեջանն այս հանգամանքը փորձում է թանկով ծախել Իրանի թշնամիներին, ինչը որքան էլ առաջին հայացքից արկածախնդրություն է թվում, սակայն մինչև այս պահը հաջողվել է»,-գրել է Աբրահամյանը՝ հավելելով. «Իսկ ի՞նչ է այս ընթացքում արել հայաստանյան իշխանությունը. այո´, հեծանիվ է քշել, հետո էլի քշել, անընդհատ քշել, իսկ արանքում էլ` ֆեստիվալներ կազմակերպել»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10