Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

05.07.2024 14:07
692

Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրատեղամասերը սկսել են աշխատանքը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել էր 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:

Երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Մասուդ Փեզեշկիան և Սաիդ Ջալիլին, չէին հաղթահարել անցողիկ շեմը, և նշանակվել էր ընտրությունների 2-րդ փուլ:

Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ Փեզեշկիան ստացել է ընտրություններին մասնակցած 25 միլիոն ընտրողներից ավելի քան 10 միլիոնի քվեները։ Նրա մրցակցի՝ պահպանողականների ճամբարը ներկայացնող Ջալիլիի օգտին քվեարկել 9 միլիոն 400 հազար մարդ։

Ընտրապայքարից դուրս մնացած Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հունիսի 29-ին հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ աջակցում է Սաիդ Ջալիլիին։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մայիսի 19-ին աղետի զոհ դարձավ. Ադրբեջանից վերադառնալիս նրա ինքնաթիռը կործանվել էր, որում եղել էին նաև ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ:

www.armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24