Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

29.06.2024 12:39
718

Իրանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ընտրողների քվեների50 տոկոսը, քվեարկության երկրորդ փուլ կանցկացվի։ Այս մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

«Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների մեծամասնությունը, օրենքի համաձայն, կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 5-ին», - ասել է իրանցի պաշտոնյան:

2–րդ փուլ են անցել Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին։

Ըստ հրապարակված տվյալների` թեկնածուներից Մասուդ Փեզեշքիան հավաքել է 10 415 991 քվե, Սայիդ Ջալիլին՝ 9 473 298, Մոհամմադ Բաքր Խալիբաֆը՝ 3,383,340, Մուստաֆա Փուրմհամդին՝ 206 397։

Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն քաղաքացուց քվերակությանը մասնակցել է 24 միլիոնը։

arm.sputniknews.ru

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34