Իրանը չի կարող հանդուրժել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանների փոփոխություններ. ԻԻՀ ԱԳ նախարար

03.10.2021 14:56
1154

այակոչելով farsnews.ir-ն, ԻԻՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել «այս ճգնաժամային տարածաշրջան»։ «Սիոնիստական ռեժիմն էլ փորձեց հնարավորինս օգտագործել ստեղծված առիթը և Իրանի սահմաններին մոտ գտնվելու համար Ադրբեջանի որոշ հատվածներում ներկայություն ապահովեցին։ Մենք հենց այդ ժամանակ քաղաքական, ռազմական, անվտանգային մակարդակներում դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները հայտնեցինք»,- ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը և հավելել. «Ադրբեջանի հետ լավ ու զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել, մենք դրա նկատմամբ մեծ զգայունություն ունենք»։

Խոսելով իրանցի վարորդների ձերբակալման մասին, Աբդոլլահիանը նշել է. «Ես Նյու Յորքում հանդիպեցի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Դիվանագիտական ճանապարհով այդ հարցի առնչությամբ մեր մտահոգությունը փոխանցեցի, հստակ ասացի, որ եթե ի վերջո որոշվել է հարկեր գանձել, սահմանափակումներ ստեղծել, ապա դիվանագիտական խողովակներով, դեսպանատան միջոցով մեզ պետք է տեղեկացնեք, որ օրինակ, ըստ Ադրբեջանի նոր օրենքների, 15 օրից, 40 օրից գործելու են այս նոր կարգավորումները։ Միաժամանակ իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել։ Սակայն մեր կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է։ Ադրբեջանում արտաքին միջամտությունները մեզ համար շատ պարզ չեն, այդ թվում՝ սիոնիստների ու ահաբեկիչների խաղերը։ Մենք շատ ենք անհանգստանում, որ ոչ հեռու ապագայում Ադրբեջանի իշխանության համար սիոնիստներն ու ահաբեկիչները խնդիրներ կստեղծեն։

Վերջին օրերին զորավարժության անցկացմամբ սիոնիստներին ու ահաբեկիչներին ուղերձ հղեցինք։ Իհարկե, Ադրբեջանի նախագահը Իրանի հասցեին բացասական խոսքեր էր ասել, և մենք դիվանագիտական ճանապարհով մեր բողոքը հայտնեցինք։ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ես այդ նկատառումներն ասացի, նշեցի, որ ձեր դրությունը ըմբռնում ենք, սիոնիզմի ու ահաբեկիչների վտանգը ձեր տարածքում և ձեր ու հարևան երկրների դեմ հասկանում ենք, և ակնկալում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները կշտկեն այդ հայտարարությունները։ Ի վերջո երկու ժողովուրդները վաղեմի հարաբերություններ ունեն, և չպետք է թույլ տալ, որ արտաքին խաղացողները ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը դրական ուղերձներ ենք ստացել։ Կարծում եմ՝ այս փուլն անցնում ենք և շուտով տարանցման խնդիրների վերաբերյալ քննարկումներ ենք ունենալու։

Աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ մենք մեծ զգայունություն ունենք։ Մենք Ադրբեջանին հստակ ասել ենք, որ Իրանը ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին, տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար ընդունելի չէ։ Սակայն իրականությունն այն է, որ այս զարգացումների հետևում արտաքին դերակատարներ են, սիոնիստներն ու ահաբեկիչները, որոնք ցանկանում են անկայունություն առաջացնել տարածաշրջանում։ Մենք առավելագույնս օգնելու ենք, որ Ադրբեջանը, որը մեր լավ հարևանն է, չընկնի այդ թակարդը և սիոնիստների ու ահաբեկիչների գործունեության դաշտի չվերածվի, և տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում փոփոխություններ չլինեն։ Իրանն Ադրբեջանի մեծ հարևանն է և դիվանագիտական ճանապարհով ուղերձներ ենք փոխանակել և շատ լավատես ենք։ Հնարավոր է ՝ Ադրբեջանի պաշտոնյաները թշնամու գործողությունների ազդեցության տակ են ընկել և նրանց որոշ հայտարարությունների արմատները այդտեղից են սկիզբ առնում։ Սակայն մենք մեծ զգայունությամբ ու վճռականությամբ հետամուտ ենք այս խնդրին և, տա Աստված, շուտով տարանցման ճանապարհին ստեղծված խնդիրները նախատեսված միջոցառումներով կվերացվեն»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40