Իրանը դադարեցրել Է նավթի մատակարարումը Ֆրանսիային ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

10.08.2018 15:53
1249

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հուլիսին հունիս ամսվա համեմատությամբ նավթի արդյունահանումը նվազեցրել Է օրական 40 հազար բարելով՝ օրական մինչեւ 3,75 մլն բարել, ինչն ամենացածր մակարդակն Է 2017 թվականի ապրիլից ի վեր. նավթի արտահանումը նվազել Է օրական 90 հազար բարելով՝ մինչեւ օրական 2,19 մլն բարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշվում Է Միջազգային Էներգետիկական գործակալության (ՄԷԳ) ամսական հաշվետվության մեջ:

ՄԷԳ-ը նավթի արտահանման նվազման պատճառը համարում Է ԱՄՆ-ի այն պատժամիջոցները, որոնք վերականգնվելու են նոյեմբերին, ինչի պատճառով Եվրոպան նվազեցնում Է իրանական նավթի գնումները, իսկ Հարավային Կորեան ամբողջությամբ հրաժարվել Է գնումներից: Դրա հետ մեկտեղ արտահանումը, այնուամենայնիվ, մի փոքր բարձր Է եղել 2017 թվականի ապրիլի մակարդակից՝ օրական 2,16 մլն բարել: Kpler-ի՝ նավերի դիտարկման տվյալների համաձայն, գրում Է ՄԷԳ-ը, Իրանից նավթի արտահանումը Եվրոպա, ներառյալ Թուրքիան, հունիսի համեմատությամբ նվազել Է օրական 140 հազար բարելով՝ օրական մինչեւ 410 հազար բարել՝ 2017 թվականի օրական 750 հազար բարել միջին մակարդակի համեմատությամբ: Ֆրանսիային մատակարարումներն ամբողջությամբ դադարեցվել են:

«ԱՄՆ-ի վարչակազմը պաշտոնապես մերժել Է Ֆրանսիային պատժամիջոցների ռեժիմից բացառություն ստանալու հարցում, ինչը ֆրանսիական Total-ին թույլ կտար շարունակել Իրանում աշխատել եւ մնալ 4,8 մլրդ դոլար արժողությամբ «Հարավային Պարս 11» գազի նախագծում»,-գրում Է ՄԷԳ-ը: Total-ը հայտարարել Է, որ կարող Է «Հարավային Պարս 11»-ից դուրս գալ մայիսի սկզբին, սակայն ընկերությունը 60 օր ուներ, որպեսզի փորձեր ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ պատժամիջոցների ռեժիմից բացառության շուրջ: Total-ը պաշտոնապես չի հայտարարել՝ արդյոք իրեն հաջողվել Է պայմանավորվածության հասնել:

Իտալիային եւ Իսպանիային մատակարարումները շարունակել Է նվազել, Թուրքիա արտահանումը մնում Է օրական 140 հազար բարելի մակարդակի վրա: Մինչդեռ Իրանը Ասիային նավթի մատակարարումներն ավելացրել Է օրական 50 հազար բարելով՝ օրական մինչեւ 1,65 մլն բարել, քանի որ Չինաստանն ավելացրել Է գնումները, իսկ Հնդկաստանի կողմից իրանական նավթի գնումները հասել են ռեկորդային մակարդակի: Չինաստանը հուլիսին գնել Է օրական 775 հազար բարել իրանական նավթ, ինչն օրական 120 հազար բարելով ավելի Է հունիսի ցուցանիշից եւ ամենաբարձր մակարդակն Է 2016 թվականի ապրիլից ի վեր: Հնդկաստանը գնել Է աննախադեպ օրական 770 հազար բարել իրանական նավթ, ինչն օրական 90 հազար բարելով բարձր Է հունիսյան գնումներից: Ճապոնիային մատակարարումները հուլիսին նվազել են օրական 50 հազար բարելով՝ մինչեւ օրական 110 հազար բարել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40