Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում «Մոսադ»-ի շտաբին և Սիրիայում թիրախների՝ կապված երկրում տեղի ունեցած հարձակումների հետ

16.01.2024 15:18
743

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին։ Դա տեղի է ունեցել տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողությունների շրջանակներում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։

ԻՀՊԿ-ն երեք տարբեր հայտարարություններ է տարածել վերջերս իրանական Քերման և Ռասակ քաղաքներում իրականացված հարձակումներին առնչվող ահաբեկիչների դեմ գործողությունների մասին։

Նախորդ երկու հայտարարությունների համաձայն՝ ԻՀՊԿ-ն հրթիռային հարվածներ է հասցրել «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։

Երրորդ հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ-ն թիրախավորել և բալիստիկ հրթիռներով ոչնչացրել է Իրաքյան Քուրդիստանում «Մոսադ»-ի շտաբը՝ «իրանական և դիմադրության հրամանատարների սպանության գործում իսրայելական վարչակարգի դերի համար»։

Հունվարի 3-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը, Քերման քաղաքում նրա հիշատակին անցկացվող արարողության ժամանակ տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով շուրջ 90 մարդ էր զոհվել։ Այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Իսկ 2023 թ․ դեկտեմբերին Ռասակ քաղաքում «Ջաիշ ալ Ադի» ահաբեկչական խմբավորումը դարանակալել էր ոստիկանության բաժանմունքը՝ սպանելով 11 իրավապահի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40