ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՍԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է, ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ

26.07.2023 11:20
840

Ժողովուրդների և պետությունների բարեկամությունը հիմնված չէ երդումների ու խոստումների վրա․ շատ դեպքերում կարելի է բարեկամիդ և դաշնակցիդ օգնել առանց ավելորդ տեղեկատվական աղմուկի և քարոզչության: Իրական բարեկամը հասկանում է, որ կարևորն  արդյունքն է, և ոչ թե դրա վերաբերյալ բարձրացվող քարոզչական աղմուկը: Իրանը Հայաստանի համար այդպիսի բարեկամ ու դաշնակից է․ Իրանն օգնում և աջակցում է Հայաստանին միշտ. շատ հաճախ այնքան էլ նկատելի չեն այդ աջակցությանն ու օգնությանն ուղղված քայլերը, բայց առկա է արդյունքը:

Հազարամյակներ շարունակ հայերը և իրանցիներն ապրել են կողք կողքի: Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ է ունեցել Հայաստանը, Իրանը միշտ հայերին վերաբերվել է որպես բարեկամ ժողովրդի: Առավել անվտանգ, քան Իրանում՝ հայերը թերևս որևէ տեղ իրենց չեն զգացել՝ ունենալով հայկական ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու հնարավորություն:     Վերջին 30 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, Իրանը դարձյալ իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ:

Հիմա, երբ Հայաստանն ապրում է իր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, Իրանը դարձյալ կանգնած է Հայաստանի  անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում:

Սակայն, բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանի գործող իշխանությունը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր՝ հազարամյակներից եկող բարեկամությունը: Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր  փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան: Ավելին, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, Հայաստանի և Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու և անսասան պահպանելու համար, ժա՛մ առաջ պետք է 100 տարով Ռազմաքաղաքական Դաշինք կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական բնական դաշնակից, իսկական բարեկամ։

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,        «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,   գնդապետ Խաչիկ Ասրյան  

26․07․2023թ․

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40