Պուտինի արագ որոշումը. Մոսկվայում զգացին վտանգը

06.10.2020 16:53
2068

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի անդամ Սերգեյ Մելիքովին նշանակել է Ադրբեջանին սահմանակից Դաղստանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Մելիքովն էթնիկ լեզգի է, պրոֆեսիոնալ զինվորական, գնդապետ, եղել է Պուտինի համար առանցքային կառույցի՝ Ռոսգվարդիայի տնօրենի առաջին տեղակալ:

Դաղստանում Պուտինի նշանակումը հետաքրքրության արժանի է մի շարք առումներով, այդ թվում ռեգիոնալ այն իրադրության, որ Կովկասում ստեղծել են Իսրայելն ու Թուրքիան Բաքվի ձեռքով:

Դաղստանի ուղղությամբ ռուս-ադրբեջանա-թուրքական տիրույթում իրադարձությունները բավականին նուրբ շերտերով ծավալվում են վաղուց եւ դրանք որոշակի կիզակետի էին հասնում կորոնավիրուսի համավարակի քողի տակ, ինչին անդրադարձել եմ ամիսներ առաջ:

Անկարայի համար Դաղստանի թիրախայնությունը միանգամայն հասկանալի է: Այն Ռուսաստանի թույլ տեղն է, որով Թուրքիան մշտապես փնտրելու է Ռուսաստան մուտքի հնարավորություն:

ՌԴ նախագահն անկասկած պատկերացնում է այդ խնդիրները, առավել եւս, որ Ռուսաստանի իշխանությունը ժառանգող Պուտինը հենց Դաղստանում՝ Բոտլիխում ստացավ իր նախագահության առաջին հարվածը: 1999 թվականի սեպտեմբերին ահաբեկիչների խումբը ներխուժեց Դաղստան: Ռեգիոնի քաղաքական նշանակության հանգամանքը ընդգծելու համար էլ Պուտինը 20 տարի անց՝ 2019-ի սեպտեմբերին այցելեց Դաղստան, հակաահաբեկչական գործողության 20-ամյակի առիթով, բաժակ բարձրացնելով դրա մասնակիցների հետ:

Ներկայում Կովկասում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում հայկական բանակը՝ լայնամասշտաբ պարտադրված պատերազմում: Այդ գործողությունը դուրս է զուտ հայկական շրջանակներից եւ առնչվում է շրջանի անվտանգությանը:

Լեզգի գեներալի նշանակումն անկասկած առնչվում է այդ իրողություններին, եւ առավել հատկանշական է դառնում Հայաստանի արցախյան սահմաններին ծավալված իրադարձությունների ֆոնին: Հակաահաբեկչական պատերազմի այդ օրերին Հայաստանից քաղաքական, հանրային, իսկ Արցախից պաշտոնական մակարդակով եղավ դիմում Ադրբեջանի ժողովուրդներին, այդ թվում լեզգիներին, անվտանգության եւ սերտ գործակցության երաշխիքով: Կոչն առաջարկ էր՝ չներգրավվել ահաբեկչական գործողությունում, որի հաջորդ թիրախը լինելու են իրենք:

Լեզգի ժողովուրդն ապրում է Ռուսաստանի հարավում եւ Ադրբեջանի հյուսիսում, լեզգիների հողերի մի մասը 1918 թ. հայտնվել է արհեստականորեն կազմավորված Ադրբեջանում:

 

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40