Հարժիսի հնավայրը կարող է բացառիկ լինել ամբողջ հանրապետության մասշտաբով

20.06.2024 12:20
754

Վերջին շրջանում ակտիվացել է հնագետների հետաքրքրությունը Հարժիս գյուղի ներկայիս տարածքի հանդեպ։

Հնավայրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարիամ Շախմուրադյանը։

Մայիսի 18-ին նրան հանդիպեցինք Հարժիսում՝ հերթական այցելության ժամանակ և փորձեցինք պարզել հնավայրին առնչվող մի քանի հարցի պատասխան։

– Հարգելի Մարիամ, նախ կուզենայինք իմանալ Ձեր գիտական հետաքրքրության շրջանակի մասին։

– Իմ ատենախոսության թեման առնչվում է «անապատի օդապարուկներին»։ Դրանք մեծ չափերի քարե հուշարձաններ են, գտնվում են Արագածոտնի ու Արմավիրի մարզերում։

Վերջերս, սակայն, երբ տեղեկացա Հարժիսի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների մասին, երբ ծանոթացա դրանց վերաբերյալ եղած կարծիքներին, Հարժիսի հնավայրն ինձ շատ հետաքրքրեց, ու ցանկություն առաջացավ զբաղվել դրա ուսումնասիրմամբ։

– Փորձեք, խնդրեմ, ընդհանուր գծերով բնութագրել Հարժիսի հնավայրը։

– Խոսքը, իհարկե, ներկայիս Հարժիսի տարածքի մասին է և ոչ թե Ներքին շենի մասին։

Գյուղի տարածքում տարիների ընթացքում գտնվել են բազմաթիվ մարդկային գլուխներ և իրան ներկայացնող արձաններ, սյուներ, սյան խարիսխներ։ Կան նաև կոթողներ՝ պատկերագրությամբ և առանց։

Ներկայիս գյուղատեղին կառուցված է հնավայրի վրա։

Ամենայն հավանականությամբ տարածքում եղել է տաճար, գուցե և տաճարներ։ Այդ մասին են վկայում սյուների խարիսխները, որոնք մի վայրում են կուտակված և դրանց շրջակայքում հայտնաբերված ամբողջական սյուները։

Հայտնաբերվել են նաև դամբարաններ և՛ գյուղի տարածքում, և՛ գյուղի գործող գերեզմանոցի տեղում և մերձակայքում։ Դրանց գոյությունը հաստատվել է նաև հնագետ Օնիկ Խնկիկյանի կողմից կատարված պեղումների շնորհիվ։

Մենք դեռևս չգիտենք՝ արդյո՞ք այդ արձանները, կոթողները, սյուները, դամբարանները ժամանակագրորեն փոխկապակցված են միմյանց հետ։

Ո՞ր ժամանակաշրջանին են պատկանում այդ հուշարձանները դա նույնպես միարժեքորեն որոշված չէ։

Բոլոր այդ (և ոչ միայն այդ) հարցերի պատասխաններն իմանալու համար կա քայլերի հաջորդականություն, որով և առաջնորդվում ենք։

Առաջին քայլը պետք է անպայման ճշտել, թե առկա կոթողները որտեղի՞ց, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են հայտնաբերվել։

Մոտ մեկ ամիս առաջ մենք աշխատանքներ սկսեցինք հենց այդ ուղղությամբ։

– Նախկինում էլ, որքան տեղյակ ենք, ներկայիս Հարժիսի տարածքն արժանացել է հնագետների ուշադրությանը։ Այդ մասին կուզենայինք իմանալ, եթե, իհարկե տեղյակ եք։

– 1980-ականներին գյուղի գերեզմանոցի մերձակայքում պեղումներ է կատարել հնագետ Օնիկ Խնկիկյանը արդյունքները հրապարակվել են։

Այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն են ուսումնասիրություններ կատարել և՛ գյուղի տարածքում, և՛ շրջակայքում. Ուսումնասիրությունների արդյունքում Հարժիսի արձանների վերաբերյալ հոդված է հրապարակվել անգլերեն լեզվով։ Հեղինակներն են Հայկ Ավետիսյանը, Գագիկ Սարգսյանը, Արտակ Գնունին և Արսեն Բոբոխյանը։ Ի դեպ, նրանք ուսումնասիրել են նաև ընդհանուր Սյունիքի բրոնզ-երկաթեդարյան հնագիտական լանդշաֆտը, և այդ ընթացքում նույնպես հատուկ անդրադարձ է կատարվել Հարժիսին։ Հարժիսի առավել ուշ ժամանակաշրջանի վիմագրերն ուսումնասիրել է Արսեն Հարությունյանը։

– Ձեր ներկայիս գործողություններն ինչ–որ կոնկրետ արշավախմբի շրջանակո՞ւմ են, թե՞ անձնական նախաձեռնության կամ անձնական հետաքրքրության դրսևորում են։

– Ընդամենը՝ անձնական նախաձեռնություն։ Հիմա տեղեկություններ եմ հավաքում։ Հետագայում գուցե և արշավախումբ ձևավորվի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից։

– Եթե տվյալներ եք հավաքում Հարժիսի հնավայրի մասին՝ ուրեմն և որոշակի արդյունքներ կամ նախնական տեղեկություններ ունեք արդեն։

– Այս պահին ունենք մարդկային գլուխներ ներկայացնող յոթ արձաններ՝ այդ թվում՝ Գորիսի երկրագիտական թանգարանում գտնվողը։ Պարզել ենք դրանց հայտնաբերման  ժամանակաշրջանը։ Պարզել ենք, որ բոլորը հայտնաբերվել են տեղում՝ հողային աշխատանքների կատարման ժամանակ։ Քարե սյուները նույնպես տեղում են հայտնաբերվել։ Սյան խարիսխների մասին դրանք տարբեր տեսակի են, ինչը նշանակում է՝ գործ ունենք պատմական տարբեր փուլերի հետ։ Այսինքն՝ ոչ թե մեկ ժամանակաշրջանում ստեղծված հուշարձաններ են, այլ՝ տարբեր։ Ասել է՝ նույն հնավայրն օգտագործվել է տարբեր ժամանակներում։

Առկա են նաև սալաքարեր թե՛ առանց պատկերագրության, թե՛ պատկերագրությամբ։ Օրինակ, քարերից մեկի վրա երկու կողմից օձերի պատկերներ են։

Գյուղի տների բակեր մտնելիս նույնպես տեսնում ենք քարերի բլոկներ կամ հին շինությունների սալաքարեր, որոնց նշանակությունը մարդիկ չեն գիտակցել և օգտագործել են մերօրյա շինություններում։

Կան նաև դրանց անմիջական հարևանությամբ հայտնաբերված կավե անոթներ։

Գտնվել են սալարկային (սալաքարերով շարված) դամբարաններ, որոնց մեջ՝ մարդկային ոսկորներ, անոթներ...

Ստացվում է՝ տվյալ տարածքում ունենք բավականին շատ հնագիտական նյութ։

Եվ, այդքանով հանդերձ, հնավայրին առնչվող բոլոր հարցերի պատասխանը չենք կարող տալ առանց պեղումների։

Ներկայումս Հարժիսի տարածքում հայտնաբերված հուշարձաններն ակադեմիական շրջանակներում թվագրվում են մթա 2-1-ին հազարամյակներով, ասել է թե՝ 4-3 հազար տարի առաջ։

Այդկերպ մտածելու հիմքեր կան, մասնավորապես ոճական նույնություն կա ուրիշ հուշարձանների հետ, որոնց թվագրությունը որոշակիացված է։

Խնկիկյանի պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաները նույնպես այդ ժամանակաշրջանից վաղ չեն։

Այս պահին մի բան կարող ենք ստույգ ասել՝ Հարժիսում գործ ունենք բավականին մեծ և հարուստ նախաքրիստոնեական հնավայրի հետ։

–  Դուք նշեցիք քարե սյուների մասին, որ գտնվել են հնավայրում։ Մինչև հիմա այն տեսակետն է շրջանառվում, թե երկուսը վիշապաքար է, մեկը՝ տաճարի սյուն։

– Չէի ասի, որ դրանք վիշապաքար են։ Վիշապաքարերը կոթողներ են, որոնք հստակ տեսք ունեն հիմնականում ձկան կամ ցլի տեսքով են կամ երկուսն էլ միախառնված։ Երբեմն էլ ուրիշ տեսք են ունենում։ Այսինքն՝ վիշապաքարերը որոշակի կենդանական պատկերագրություն ունեն։

Հարժիսի՝ Ձեր նշած երկու կոթողի վրա չկա նման պատկերագրություն։ Դրանց վրա ձուկ, ցուլ կամ այլ կենդանական պատկեր չենք տեսնում։ Մեկի վրա մարդու դեմք է պատկերված։

Մեր կարծիքով երեք սյուներից և ոչ մեկը վիշապաքար չէ։ Ավելի ստույգ՝ մեկը քառակող կոթող է, մեկը մարդակերպ կոթող, իսկ մյուսը սյուն է։

– Դուք նշեցիք հնավայրում վերջերս գտնված՝ օձի պատկերով քարի մասին։ Ձեր նախնական կարծիքն այդ հուշարձանի վերաբերյալ։

– Նման սալեր, որ երկու կողմում պատկերված են օձեր, բնորոշ են առնվազն մթա 10-րդ հազարամյակից սկսած ու երկար ժամանակահատվածում են հանդիպում։ Թվագրության վերաբերյալ չենք կարող կարծիք հայտնել՝ առանց պեղումների։

Չէի ցանկանա վերջնական կարծիք հայտնել տվյալ հուշարձանի նշանակության մասին։ Ավելի հավանական է, որ այն ջրի պաշտամունքն արտահայտող հուշարձան է։

– Հետագա անելիքներին անդրադառնանք, թեև փոքր-ինչ ներկայացրիք կատարվելիք աշխատանքների հաջորդականությունը։

– Այս պահին իրականացնում ենք հուշարձանների քարտեզագրում։ Դա նշանակում է՝ շրջել տարածքում և քարտեզագրել յուրաքանչյուր հուշարձան։

Այնուհետև՝ հայտնաբերված հուշարձաններին առնչվող հանգամանքների պարզում՝ ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս են դրանք ի հայտ եկել։

Այնուհետև՝ դրանցից յուրաքանչյուրի բարձրակարգ լուսանկարում, չափագրություն և քարտեզի վրա տեղադրում։  Միայն դրանից հետո կարելի է որոշել, թե գյուղի որ հատվածն է առավել հեռանկարային պեղումների իրականացման համար։

 

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

 

 

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36